Մարդիկ ի՞նչ խղճով են ասում, թե ես եմ Ղարաբաղը բանակցություններից դուրս թողել. Եթե անհրաժեշտ է, մենք կարող ենք ևս մեկ անգամ հրապարակել այդ փաստերը
«Ես Հայաստանի նախագահն եմ դարձել 1998 թվականից։ 1996 թվականի դեկտեմբերին կայացած Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո որևէ բանակցային գործընթաց չի եղել։ Ըստ էության, ամբողջ 1997 թվականին և մինչև 1998 թ․-ի ապրիլ ամիսը (ես ՀՀ նախագահ եմ ընտրվել 1998թ․-ի փետրվարին, բայց այդ պաշտոնն ստանձնել եմ ապրիլին)։ Մինչ այդ, մոտ 1․5 տարի ինտենսիվ բանակցություններ են եղել ՀՀ առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի խորհրդական Վաֆա Գուլուզադեի միջև։ Ինտենսիվ բանակցություններ՝ առանց Ղարաբաղի։ Ես Ղարաբաղի նախագահն էի, և Ժիրայր Լիպարիտյանը երբ գալիս էր, կիսատ-պռատ ասում էր, թե ինչ է եղել։ Կամ խոսում էր Ղարաբաղի այն ժամանակվա արտգործնախարար Արկադի Ղուկասյանի հետ։ Բայց Ղարաբաղը ոչ մի մասնակցություն չի ունեցել այդ բանակցություններին։ 1997թ․ հունվարին, երբ Ժիրայր Լիպարիտյանն ազատվել է աշխատանքից, նա մամուլի ասուլիս է տվել և հայտարարել․ «Մենք այս գործընթացն սկսել ենք Վաֆա Գուլուզադեի հետ, մտածելով, որ կօգնենք պրոցեսն արագացնելու հարցում, բայց ստացվեց հակառակը»։ Սա փաստարկված ճշմարտություն է․ այս պրոցեսն առանց Ղարաբաղի սկսողն ու շարունակողը իր սխալն ընդունել է։ Հիմա այսքանից հետո մարդիկ ի՞նչ խղճով են ասում, թե ես եմ Ղարաբաղը բանակցություններից դուրս թողել։ Եթե անհրաժեշտ է, մենք կարող ենք ևս մեկ անգամ հրապարակել այդ փաստերը»։


















































Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Կիևի պահանջները նման են անհատակ փոսի․ Սիյարտո
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...