Այս իրավիճակում ցանկացած պաշտոնյա իրավասու չէ ստորագրելու որևէ միջազգային իրավական փաստաթուղթ. Գևորգ Դանիելյան
Ինչպես միշտ՝ արտաքին հարաբարերությունների լրջագույն համակարգ ներկայացնող պաշտոնյայի (իսկ տվյալ դեպքում նաև բոլոր տեղակալների, ինչն արդեն արտառոց ահազանգ է) հրաժարականի հանրային քննարկումը մեզանում սահմանափակվեց զուտ էթիկայի տեսանկյունից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինքս էլ եմ համամիտ՝ խնդիրը նաև այդ ասպեկտով դիտարկելու անհրաժեշտության հետ, քանզի բավարար կենսափորձ ունենալով ու արհեստավարժ լինելուվ, հարկ էր նախապես շրջահայաց գտնվել և հերթական կործանարար էքսպերիմենտների չգնալ, վերջապես՝ շատերիս են գրավիչ «առաջարկություններ» արել։
Սակայն բացառիկ կարևորություն ունի այս հրաժարականների իրավական կողմը։ Մեր ազգային օրենսդրությամբ, մասնավորապես «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, միջազգային պայմանագիրը ստորագրելու համար անհրաժեշտ է ՆԱԽԱՊԵՍ ստանալ երկու նախարարությունների եզրակացությունները։ Ընդ որում, Արտաքին գործերի նախարարությունը պետք է եզրակացություն ներկայացնի՝ տվյալ պայմանագրի նպատակահարմարության, ինչպես նաև Երկրի վարած արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին դրա համապատասխանության մասին, իսկ Արդարադատության նախարարությունը՝ միջազգային պայմանագրի ազգային օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաև միջազգային պայմանագիրը ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ դարձնող հիմքերի առկայության մասին։
Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի և իր բոլոր տեղակալների բացակայությունը պարզապես բացառում է վերը նշված եզրակացության ի հայտ գալը, ընդ որում, հատկապես՝ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը իմպերատիվ հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում դրական եզրակացություն տալ պետության շահերին հակասող որևէ նախաձեռնությանը։ Հետևությունը մեկն է՝ այս իրավիճակում ցանկացած պաշտոնյա իրավասու չէ ստորագրելու որևէ միջազգային իրավական փաստաթուղթ»:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են