Մենք պետք է մեր գաղափարները փոխանցենք անկեղծ, առանց վիրավորանքի կամ հայհոյանքի. Վարդեւանյան
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.
«Երկուշաբթի օրը սկսվում է նախընտրական քարոզչությունը։ Քարոզչություն, որի ավարտին գալու ենք Հայրենիքի համար ճակատրագրական ընտրությունների։ Մեկնարկից առաջ հարկ եմ համարում խնդրել մեր բոլոր համակիրներին, գաղափարակիցներին, կողմնակիցներին, բոլոր նրանց, ովքեր համարում են իրենց մեր թիմակիցը, օգտվում են «Հայաստան» դաշինքի տարբերանշանից՝ խնդրում ենք պահպանել մեր թիմին հարիր վարքագիծ։
Սահմանափակվենք այնպիսի պատշաճ վարքականոնով, որով սովոր են մեր հայրենակիցները մեզ տեսնել և որը նաև ուղեկցելու է մեր հասարակությանը առաջիկա տարիներին։ Մենք պետք է մեր գաղափարները փոխանցենք անկեղծ և առանց որևէ վիրավորանքի կամ հայհոյանքի, բարյացկամության մթնոլորտում, որը բացառում է ատելությունը։ Հենց այսպիսի վարքագծով՝ կրելու ենք։
Բոլոր նրանք, ովքեր կշեղվեն այս վարքագծից, համարելու ենք այս իշխանության կողմից ներմուծված սադրիչներ։
Վստահ եղեք՝ ամեն ինչ լավ է լինելու։ Դեպի ուժեղ Հայաստան


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են