Երկրի իմիջի վրա պետք է գումար ներդնել անընդհատ, ոչ թե վրա որոշակի հարվածներից հետո. Քոչարյան
Երկրի իմիջի վրա պետք է գումար ներդնել անընդհատ, ոչ թե վրա որոշակի հարվածներից հետո: Այս մասին բիզնեսի և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:
«Իմ համար ցավալի է, որ CNN-ը միացնում եմ, գիշեր-ցերեկ Ադրբեջանի ռեկլամ է գնում եւ բավական որակով, լավ ձեւով պատրաստված : Իմ համար ցավալի է, բայց ես որեւէ տեղ Հայաստանի վերաբերյալ որեւէ բան չեմ տեսնում: Մի երկու փոքր բան կար, հետո պարզեցի, որ Էռնեկյանի միջամտությամբ ինչ-որ բան էր սարքվել եւ պետությունը որեւէ առնչություն այդ ամենի հետ չուներ: Սա պետության սուրբ պարտականությունն է: Իմիջի տեսանկյունից պետք է նաեւ մեր դիվանագիտական ծառայություններն իրենց գործն ասեն, մենք կարող ենք Սփյուռքի պոտենցիալը, ավելի ակտիվ ուղերձի դնել, այսօր այն անջրպետը, որ Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ ձեւավորվեց, պետք է հաղթահարվի: Նաեւ ռուսական ալիքներում էին ինչ-որ բաներ դնում, օրինակ Ծաղկաձորը ներկայացնելու համար, հետո մոռացվեց: Օրինակ Ծաղկաձորում տեսա, որ տուրիստները քիչ են, Ռուսաստանից այստեղ կարելի էր այնպիսի հոսքեր ունենալ, չարվեց ոչինչ: Սա ձեւ չի աշխատելու»,-ասաց նա:
Քոչարյանը հիշեց, որ իր վարչապետության առաջին տարում իրենք 1997 թվականին ունեցել են 37-38 հազար տուրիստ:
«Այն ժամանակ ասում էին` պետք է ճանապարհ, պետք է օդանավակայան, պետք է ընկերություններ թռնեն, որոնք անվտանգության տեսանկյունից կասկած չենք առաջացնում: Ահռելի աշխատանք էր պետք անել տուրիզմի համար, մեկ հյուրանոց չկար: 1998-99 թվերին էստի համեցեք էինք անում, որ մեկը գար, հյուրանոց սարքեր, շարժը սկսվեց 1700 ամյակի հետ կապված էն ժամանակ: Եթե պատմեմ` Երեւան հյուրանոցը ոնց կառուցվեց, դա հետաքրքիր մեկ այլ պատմութուն է»:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են