Փաշինյանն Արցախից չի խոսում, Արցախի էջն այլևս նրա համար փակ է.Տիգրան Աբրահամյան
Վերջին երեք տարիներին Նիկոլ Փաշինյանն ինչ գործընթացի մեջ մտել է, դա ավարտվել է պատերազմով , կամ տարածքային կորուստներով: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
Փորձագետի դիտարկմամբ՝ Փաշինյանն օգտվում է այն հանգամանքից, որ դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացները տասնամյակներ են տևում, տևական ժամանակ դրա վատ հետևանքները չեն երևում և փորձում է մանիպուլացնել հասարակությանը. «Իրականում շատ վատ գործընթաց է սկսվել, որը արդյունք է հետպատերազմյան իրավիճակում Նիկոլ Փաշինյանի ձեռք բերած գաղտնի պայմանավորվածությունների:
Այս պարագայում Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ գնալու է և ի վնաս Արցախի և Հայաստանի որոշումներ է ընդունելու»,-ասաց փորձագետը: Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-ի դիրքորշմանը, որ նախքան Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների սահմանագծումը առաջնային պետք է հասցեագրվեն Արցախի տարածքների դեօկուպացիայի և վերջնական կարգավիճակի որոշման հարցերը, փորձագետն արձանագրեց, որ ԱԳՆ-ի դիրքորոշումը էականորեն հակասում է Նիկոլ Փաշինյանի տեսակետին. «Առաջին անգամը չէ ,որ ԱԳՆ-ի և Փաշինյանի մոտեցումները հակասություններ ունեն: ԱԳՆ-ն իր հայտարարությամբ սահմանեց այն կարմիր գծերը և սկզբունքները, որով առաջնորդվում է, ինչն ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանի մոտեցումների հետ չի համընկնում: Փաշինյանն Արցախից չի խոսում, որովհետև Արցախի էջն այլևս նրա համար փակ է, Արցախի հարցն ամբողջությամբ տապալելուց հետո ձեռնամուխ է եղել նաև Հայաստանի հետ կապված զարգացումները ի վնաս Հայաստանի լուծելուն»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:
Անդրադառնալով նաև Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ` միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելով, փորձագետը նկատեց, որ Ադրբեջանը Հայաստանում տեսնում է իշխանություն, որի հետ կարելի է ճնշումների, շանտաժների , սպառնալիքների լեզվով խոսել և հասնել ցանկալի լուծումների. «Սա է պատճառը, որ Ադրբեջանի նախագահը փորձում է խաղաղ պայմաններում կարգավորում տալ իրենց համար կարևոր հարցերին, վստահ լինելով, որ, իր դիվանագիտական, ռազմական հնարավորություններն օգտագործելով, կարողանալու է կորզել ցանկալի զիջումներ այս իշխանությունից»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:
Աղբյուր` Փաստինֆո


















































Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Կիևի պահանջները նման են անհատակ փոսի․ Սիյարտո
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...