Ոստիկանությունը Քյարքիի իր տնից դուրս է արել պատերազմի մասնակից Տիգրան Եղոյանին եւ ձերբակալել. Հրանտ Բագրատյան
Ոստիկանությունը պատերազմի ակտիվ մասնակից, մենատնտես Տիգրան Եղոյանին դուրս է արել Քյարքիում ձեռք բերած տնից, իսկ Տիգրանին ձերբակալել է ու քաշքշելով բերել է Երևան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Հանրությանը տեղյակ եմ պահում, որ սեպտեմբերյան պատերազմի ակտիվ մասնակից, մենատնտես Տիգրան Եղոյանը մի խումբ երիտասարդների հետ այսօր փորձել է բնավորվել Տիգրանաշեն (նախկինում Քյարքի) գյուղում իրենց իսկ միջոցներով ձեռք բերված տանը։ Ոստիկանությունը նրանց դուրս է արել գյուղից, իսկ Տիգրանին ձերբակալել է ու քաշքշելով բերել Երևան։ Տիգրանն ու նրա ընկերները ընդգրկված են Ազատություն կուսակցության ցուցակներում։ Բացի այն, որ նրանց ձերբակալած ոստիկանների մեջ չկա մեկը, որն այդ տղաների չափ գործ արած լինի իր հայրենիքի համար, անհասկանալի է հողատու նիկոլի կողմից հանձնվող գյուղը պաշտպանելու եկած երիտասարդին քաշքշելը, հայհոյելն ու ձերբակալելը։ Սա նաև սադրանք է խափանելու Ազատություն կուսակցության գրանցումը»։


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են