Փաշինյանն ասում է, որ հրապարակված փաստաթղթում կան մեր օգտին կետեր։ Որո՞նք են դրանք՝ Տիգրանաշենի (Քյարքի) ապագա՞ն, Տավուշի՞ ապագան
Ոչ մի փաստաթուղթ չի կարող հայ ազգի համար օրինական ու ընդունելի լինել, եթե չի հրապարակվում մինչև ստորագրվելը։
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական գործակալ է անվանում բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնում են թշնամուց եկող վտանգները։ Սա բացահայտ սադրանք է, ատելության ու անկայունության հրահրում, ինչը հանգեցնելու է քաղաքացիական պատերազմի, իսկ դրանից օգտվելու է միայն թշնամին։
Նիկոլ Փաշինյանը փաստացի հաստատում է, որ Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթուղթը իրական է։ Ասում է՝ դրա մասին գիտեր ինքը, ռուսներն ու ադրբեջանցիները, հետևաբար փաստաթուղթը գաղտնազերծել են ադրբեջանցիները։
Իսկ գուցե ռուսներն են դա տվել Միքայել Մինասյանին, կամ գուցե հենց վարչապետի աշխատակազմի այն ներկայացուցիչները, որոնք ամեն օր տեսնո՞ւմ են, թե ինչպես է այդ շենքում գծվում Հայաստանի կործանման պլանը։
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հրապարակված փաստաթղթում կան մեր օգտին կետեր։ Որո՞նք են դրանք՝ Տիգրանաշենի (Քյարքի) ապագա՞ն, Տավուշի՞ ապագան, թե՞ թուրքական վիլայեթ դառնալու ապագան։ Սրա՞ մասին եք ասում՝ «Կա ապագա» վանկարկելով։
Առաջարկում եմ հանրային պահանջ ներկայացնել՝ բացել ամբողջ փաստաթուղթը և հանրությանը ներկայացնել դրա բոլոր կետերը։ Եթե Նիկոլ Փաշինյանը վախենալու և թաքցնելու ոչինչ չունի, ապա չպետք է խուսափի դրա հրապարակումից։ Նույն փաշինյանական խունտայի օլիգարխներից ու պաշտոնյաներից ես բազմիցս եմ լսել, որ հանրությանը, այդ թվում հենց իրենց հետևողներին նրանք անվանում են գլխաքանակ։ Եթե գլխաքանակ չենք, ապա պետք է մեկ մարդու պես հանրային պահանջ ներկայացնենք՝ բացել բոլոր փաստաթղթերը։
Եթե ոչ այսօր, ապա վաղը անդառնալի ուշ կլինի, ինչպես ուշ եղավ նոյեմբերի 9-ին․․․
Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են