ՀՀ նախագահին, քաղաքական ուժերին կոչ ենք անում ջանքեր գործադրել ընտրությունները հետաձգելու համար․ «Ժառանգություն»
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի ու Արցախի նորանոր խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև ավելի են խորանում։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խոցված է, պետական սահմանները վտանգի տակ են: Թշնամին մտել է մեր տուն, տեղավորվել:
2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը, Արցախը ամեն օր բախվում են նորանոր լրջագույն խնդիրների, որոնք ոչ միայն չեն լուծվում, այլեւ օրեցօր էլ ավելի են խորանում ու խճճվում:
«Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է՝ պատերազմի 44 օրերի, հետպատերազմական ժամանակահատվածի բոլոր մարտահրավերներն ունեն համակարգային բնույթ, որի հիմնական աղբյուրը Նիկոլ Փաշինյանի, հայրենի իշխանությունների կատարյալ անգործությունն է: Առկա ծանր վիճակն ուղղակի հետեւանք է այն իրողության, որ պատերազմում պարտված ղեկավարը նոյեմբերի 9-ին հայրենազրկման փաստաթուղթը ստորագրելուց հետո չունեցավ հրաժարական տալու արժանապատվություն: Հայրենիքն այս կորստաբեր տեղապտույտից այդպես էլ չի կարողանալու դուրս գալ, քանի դեռ վարչապետի պաշտոնակատարի համար սեփական իշխանության պահպանումն ու վերարտադրումը շատ ավելի կարեւոր են, քան՝ Հայրենիքը:
«Ժառանգություն» կուսակցությունն արդեն վաղօրոք հայտարարել էր, որ առանց սույն անձնավորության հրաժարականի, նախատեսված ընտրությունները ոչ միայն չեն լուծելու երկրի առջեւ ծառացած խնդիրները, այլեւ էլ ավելի են խորացնելու համապետական աննախադեպ ճգնաժամը: Մենք չենք մասնակցելու պետականակործանության այս արարին ու չենք նպաստելու այս անձի իշխանության վերարտադրությանը:
Կոչ ենք անում Հանրապետության նախագահին, քաղաքական ուժերին եւ մյուս միավորներին, իրավապահ մարմիններին՝ գործադրել բոլոր ջանքերը նշանակված ընտրությունները հետաձգելու, ազգը կործանման տանող ներկա վարչախմբին հեռացնելու համար՝ հնարավորություն ընձեռելով առողջ եւ հայրենիքի ճակատագրի հանդեպ պատասխանատու ուժերին՝ ձեւավորելու ազգային համաձայնության կառավարություն:
Ուստի հաշվի առնելով վերոգրյալ վտանգները, հայտարարում ենք՝ «Ժառանգություն» կուսակցությունը չի մասնակցելու 2021թ. հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Պետություն ենք կորցնում: Մեր հինգ հազար շիրիմները վկա՝ առանց որեւէ մեկի ապաշխարանքի, զույգ զավթված այս իրավիճակում մեզ սպասվող «ընտրահանդեսը» կդառնա թե´ անիրավ, թե´ անբարո:
Աստված մեզ պահապան»։


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են