«Լուսավոր Հայաստանը» նախաձեռնում է ԱԺ արտահերթ նիստ՝ նոր փաստաթղթի հնարավոր ստորագրման հարցով
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է ԱԺ արտահերթ նիստ այսօր՝ վարչապետի պաշտոնակատարի կողմից հայտարարված փաստաթղթի հնարավոր ստորագրման առնչությամբ: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մենք հենց հիմա կազմում ենք հայտարարության տեքստ, որը հիմք է ծառայելու արտահերթ նիստ գումարելու համար: Հայտարարության տեքստի բովանդակությունը մոտավորապես հետեւյալն է լինելու՝ ՀՀ սահմանադրության եւ միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն՝ քաղաքական, ռազմական, ինչպես նաեւ մարդու իրավունքներին առնչվող որեւէ փաստաթուղթ ստորագրվելու պարագայում նշված փաստաթուղթը պետք է վավերացվի ՀՀ խորհրդարանում: Երկրորդը՝ ՀՀ ժողովրդի թիկունքում հերթական անգամ փաստաթուղթ է նախապատրաստվել, որի բովանդակությունից տեղեկություն չունեն ոչ խորհրդարանի պատգամավորները, ոչ էլ, կարծում եմ, կառավարության անդամների մեծ մասը, ոչ էլ որեւէ ընտրված այլ պաշտոնյա»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Նա տըեղեկացրեց, որ խոսել է նաեւ ԲՀԿ խմբակցությունից Արման Աբովյանի հետ, քննարկում են նիստը գումարելու հարցը: «Դուք գիտեք, որ առանց նախագծի անհնար է արտահերթ նիստ գումարել, պետք է լինի փաստաթուղթ դրա տակ դրված»,-ասաց Մարուքյանը: Նա հավելեց, որ այդ հայտարարությունը հենց լինելու է այդ հայտարարությունը, որը կլինի այն մասին, որ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն՝ վարչապետի պաշտոնակատարի կողմից մատնանշված փաստաթուղթը խորհրդարանի վավերացման ենթակա փաստաթուղթ է, չի կարող ստորագրվել ու հետո Սահմանադրական դատարան չուղարկվել, խորհրդարանում չվավերացնել: «Դա բացառելու համար նախաձեռնել ենք հայտարարությունը, որ ընդունենք»,-նշեց նա:
Մարուքյանը հավելեց, որ վարչապետի պաշտոնակատարը պետք է մանրամասն ներկայացնի այդ փաստաթղթի բովանդակությունը՝ նկատելով, որ նա դա կառավարության նիստում չարեց: «ՀՀ շահերի ընկալումները կարող են տարբեր լինել մեզ համար, վարչապետի համար եւ այլ ուժերի համար: Հետեւաբար ՀՀ շահերից բխող այդ փաստաթուղթը պետք է մանրամասն ներկայացվի առնվազն խորհրդարանի քննարկմանը, որից հետո կորոշվի՝ դա ՀՀ շահերից է բխում, թե ոչ: Եթե լավ բան է արվում, ոնց կարելի է թաքցնել: Թող ժողովուրդը իմանա, ուրախանա»,- ասաց «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը:
Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նոր փաստաթղթի ստորագրման մասին խոսակցություններին, նշել էր, որ այն լուծումները, որոնք այս պահին միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, նախնական համաձայնությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին։ «Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի եւ այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետեւ դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։ Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետեւ կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան եւ այլն»,- հավելել էր նա:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են