«Հակահարվածը կլինի կործանարար». Ազգային անվտանգության պահետազորի սպաների միություն
Առաջիկա ընտրություններում ընտրազանգվածի համակրանքը շահելու, ձայները ստանալու նպատակով իշխող քաղաքական ուժը չի խորշում պետական լծակներից տիրապետելու հնարավորություններից օգտվելուց, դիմում է հնարավոր ու անհնար բոլոր քայլերին։ Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային անվտանգության պահետազորի սպաների միությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Օգնության «փրկարար» ձեռքի հեռանկարով քրեակատարողական հիմնարկներում այս օրերին մեծածավալ աշխատանքներ են տարվում քրեական հեղինակություններին ակտիվացնելու, նրանց ազդեցության լծակներից օգտվելու համար։ Արդեն իսկ ազատության մեջ է հայտնվել քրեական չորս հեղինակություն, բարելավվում են դեռևս անազատության մեջ գտնվող այդ նույն կոնտինգենտի առանձին ներկայացուցիչների պայմանները, որոնք ուղեկցվում են նրանց, այսպես ասած, «ՑԲ» տեղափոխելով, կեցության ավելի հարմարավետ պայմանների ստեղծումով։
Այս ամենից զատ համակարգված աշխատանք է տարվում, նախապատրաստվում է մեծաթիվ կալանավորների, այսպես ասած, արձակուրդի շնորհումը՝ պայմանով, որ ինչպես նրանց ազդեցության տակ գտնվող, այնպես էլ բարեկամական ու մերձ շրջանակներից ապահովվեն երաշխավորված քվեներ։
Դժվար չէ նկատել, որ քրեական աշխարհի ներկայացուցիչներին տրվող արտոնությունն ու ազատությունը մեծապես սրելու են քրեածին իրավիճակը, երկրում խորացնելու են առանց այն էլ բևեռացված բաժանարար գծերը։ Քրեական աշխարհի ներկայացուցիչներին այսօրինակ ազատություն շնորհող պաշտոնյաները, նրանց հետ համագործակցող դատական կառույցի ներկայացուցիչները պարտավոր են իրենց հաշիվ տալ, որ անպատժելիությունը բումերանգի էֆեկտով հարվածի տակ է առնելու իրենց և որ երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությունն այդ նույն օրենքի տրամաբանությամբ իրենց կանգնեցնելու է լրջագույն խնդիրների առաջ։
«Ազգային անվտանգության պահետազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը լիազորված է հայտարարելու, որ իրեն հասանելի բոլոր միջոցներով իրավիճակի հսկողությունը պահելու է ակնդետ ուշադրության տակ, գործուն քայլեր է ձեռնարկելու ի շահ երկրի անվտանգության ու կայունության, յուրաքանչյուր փաստի կտրվածքով տալու է իրավական գնահատական։


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)