Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը որպես լակմուսի թեստ ծառայեց. ՀԱԿ փոխնախագահ
Այսօր ունեք ղեկավար, որի տգետ, խառնակ կառավարությունը տվել է այն արդյունքները, որը բոլորս տեսնում ենք: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրգրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:
«Ունենք աղետաբեր կառավարում եւ ոչինչ չի փոխվելու: Օդում օդանավ քշել չեն սովորում: Օդում ինքնաթիռ վարել սովորելը բերում է այսպիսի արդյունքների:
Մենք ունենք իսկապես ոչ համարժեք ղեակավոր, որն իր ողջ թիմով հանդերձ ձախողել ու շարունակաբար ձախողելու են ամեն ինչ: Եթե այս ամենից հետո դեռ կան մարդիկ, որոնց պետք են հավելյալ ապացույցներ, դա պրոբլեմ է այդ ապացույցները փնտրողների համար: Հետեւաբար այս կառավարումից պետք է ազատվել եւ դա պետք է անել սահմանադրական ճանապարհով, որովհետեւ մնացած ճանապարհները մեր պետականության համար ոչ մի լավ բան չեն խոստանում»,-ասաց նա:
ՀԱԿ փոխնախագահը խոստովանեց, որ այդուհանդերձ, բավական մեծ զանգված կա, որը շարունակում է իր ձայնը տալ Նիկոլ Փաշինյանին. «Դա անում են, որովհետեւ 2018-ի հեղափոխությունը կատարեց մի մեծ բան՝ մեր ժողովրդին փրկեց ճորտատիրական կարգերից: Դրա համար շատ մարդիկ շարունակում են իրենց հավատարմությունը պահել հեղափոխության ղեկավարին: Բայց այդ մարդիկ պետք է հասկանան, որ բացի դրանից, այդ մարդն ինչ արել է, ոչ մի կապ չունի կառավարման հետ: Նա աղետաբեր կառավարիչ է՝ Նիկոլ աղետաբեր»:
Զուրաբյանի խոսքով, այն, ինչ առաջարկեց Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձ էր համախմբել երկրի բոլոր կարող ուժերը այդ խնդրի լուծման համար. «Բանաձեւը պարզ էր, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը չպետք է դր արդյունքում զբաղեցնեին որեւէ պետական պաշտոն:
Այս առաջարկը լակմուսի թեստ ծառայեց, որովհետեւ շատ պարզ երեւաց, թե ով է պատրաստ իր ամբիցիան, իշխանության նկրտումը զոհաբերել հանուն պետության շահերի, եւ ով պատրաստ չէ»:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ