Իշխանությունն իր կարգախոսը «գողացել է» Ռոբերտ Քոչարյանի թիմից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմը ընտրություններին մասնակցելու է «Ապագա կա՛» կարգախոսով։ Թե ինչ ապագա կարող է լինել Հայաստանի ներկան ու ապագան խորտակած ուժի հետ, այլ հարց է։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նրանք այս կարգախոսը «գողացել» են Ռոբերտ Քոչարյանի թիմից։
Բանն այն է, որ Քոչարյանի թիմում որոշել էին իրենց դաշինքի անունը դնել «Ապագա»։ Սակայն նրանք քննարկումների մեջ են եղել դեռ, երբ, ամենայն հավանականությամբ, իշխանությունը գաղտնալսել է կամ իր ագենտներն է ունեցել թիմի ներսում, եւ, իմանալով այս մասին, որոշել են յուրացնել կամ փչացնել քոչարյանականների իդեան։
Գուցե մտավախություն են ունեցել, որ մարդիկ իրենց ապագան հանկարծ Քոչարյանի դաշինքում չտեսնեն, այլ՝ «Քաղպայմանագրի» հետ։ Հիմա Քոչարյանի թիմում փորձում են այլ անվանում գտնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Հունվարի 2-ի կարեւոր լուրերը
Շնորհավոր Ամանոր: Մաղթում ենք առողջություն, խաղաղություն, հաջողություն և բարեկեցություն
Գրեթե բոլորից մոռացված մեռելոց
Հունվարի 3-ի կարեւոր լուրերը
Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին քաղաքացիներին հրավիրում է ուխտերթի
Ի՞նչ անել, որն է ելքը
Մեզ վենեսուելական նավթ պետք չէ, բայց ինչու է այն անհրաժեշտ Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին․ Ռուբիո
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և մեզ մեծ ավետիս