Մանկապարտեզները կունենան 6 ամսականներից սկսած մսուրի ծառայություն. ԿԳՄՍ նախարար
«Այս տարի արդեն ունենալու ենք 6 ամսականներից սկսած մսուրի ծառայություն։ Ընդհանուր առմամբ, մսուրի զարգացումը լինելու է մեր առաջիկա ծրագրերի թիրախը»,- ասուլիսում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա հիշեցրեց, որ 2025 թվականին նախադպրոցական կրթության ոլորտում շատ կարևոր ծառայություն էին մենարկել՝ մինչև 2 տարեկան երեխաների մսուրի ծառայությունը։
«Սա մի բան է, որը պետական նախադպրոցական կրթության ոլորտում թերևս խորհրդային ժամանակներից հետո չի եղել։ Երևանում ունենք մանկապարտեզներ, դրանց միանալու են մանկապարտեզներ Հրազդանում, Վանաձորում, Գյումրիում, որտեղ գործում են վաղ մանկության տարիքի խմբերը»,- ասաց Ժ. Անդրեասյանը։
Նա նաև նշեց, որ նախորդ տարվա համեմետ, ավելի մեծ ցուցանիշ ունեն ներառականության մասով. «Այսօր սովորում են ավելի քան 1700 կրթության և զարգացաման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ։
Երբ այս ծրագիրը սկսեցինք, ընդամենը 91-ն էին»։


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
Հունվարի 2-ի կարեւոր լուրերը
Գրեթե բոլորից մոռացված մեռելոց
Հունվարի 3-ի կարեւոր լուրերը
Ի՞նչ անել, որն է ելքը
Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին քաղաքացիներին հրավիրում է ուխտերթի
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և մեզ մեծ ավետիս
Մեզ վենեսուելական նավթ պետք չէ, բայց ինչու է այն անհրաժեշտ Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին․ Ռուբիո
Երևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Գարսիան «Ռեալի» պատմության մեջ մտավ ֆենոմենալ հեթ-տրիկով