Փաշինյանը չի հերքել ԱՄՆ փոխնախագահի հնարավոր այցելության մասին տեղեկությունները
Ակտիվ աշխատանքներ են տարվում սահմանազատման գործընթացի վրա։ Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ կայացած զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա կրկնել է, որ սահմանազատման գործընթացը նպատակաուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ճշգրտմանը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Նրա խոսքով՝ այժմ ընթանում է աշխատանքային գործընթաց, սահմանազատումը կշարունակվի, սակայն ամեն ինչ չէ, որ տեղի է ունենում, այսպես կոչված, «գետնի վրա»։ «Ներկայումս որոշակի աշխատանքային գործընթացներ են ընթանում: Իհարկե, ամեն ինչ տեղի կունենա նաև գետնի վրա, քանի որ հաղորդակցությունները և TRIPP նախագիծը գործարկելու համար սահմանի առնվազն այս հատվածները պետք է սահմանազատվեն»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետը հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է լուծվեն խաղաղության գործընթացի շրջանակներում։


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
Հունվարի 2-ի կարեւոր լուրերը
Գրեթե բոլորից մոռացված մեռելոց
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այժմ կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ. դեսպանատու...