ՆԳՆ ծառայություններն ամփոփել են ուժեղացված հսկողության արդյունքները
Ինչպես հայտարարվել էր՝ ՆԳ նախարարության ենթակա ծառայությունները տոնական օրերին հանրապետության ողջ տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Փրկարարներն ու ոստիկանները ապահովել են հասարակական կարգն ու երթևեկության մասնակիցների անվտանգությունը, արգելափակումներից դուրս են բերել տրանսպորտային միջոցներ, քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն։
24/7 ռեժիմով ուժեղացված ծառայություն է իրականացրել Փրկարար ծառայությունը:
Քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով հանրապետության ճանապարհներին իրականացվել են շրջայցեր, սահմանվել է հերթապահություն:
Փրկարարները ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակումից դուրս են բերել 428 տրանսպորտային միջոց, նաև համապատասխան օգնություն են ցուցաբերել 845 քաղաքացու:
Միաժամանակ՝ հունվարի 1-ից 7-ը, պարեկային ծառայողները հանրապետությունում ստուգման են ենթարկել 9035 տրանսպորտային միջոց, որոնցից 261-ի անվադողերը եղել են ամառային, իսկ 298-ինը՝ սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող ձմեռային անվադողերով։ Նշված բոլոր մեքենաների վարորդների նկատմամբ իրականացվել է վարչարարություն։
Տոնական օրերին հայտնաբերվել է նաև ոչ սթափ 417 վարորդ, որոնց տրանսպորտային միջոցները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածքներ։
Նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 810 պատահար, որոնցից 310-ը՝ Երևանում, 500-ը՝ մարզերում: Պատահարների մասնակից 1592 տրանսպորտային միջոցների ստուգմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 52 արձանագրություն։ Նշվածից ընդամենը 37 մեքենայի անվադողերն են եղել ամառային, իսկ 16-ինը եղել են չափորոշիչներին չհամապատասխանող ձմեռային անվադողեր:
Այս պատկերը ցույց է տալիս, որ ինչպես ՆԳ նախարարության կողմից պարբերաբար իրազեկումների, այնպես էլ Պարեկային ծառայության վարչարարության արդյունքում՝ վարորդները հիմնականում դրսևորել են պատասխանատու վարքագիծ՝ սահմանված ժամկետում փոխարինելով անվադողերը։
Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները համագործակցել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ և առկա մերկասառույցի ու մաքրման աշխատանքների անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն են տրամադրել գործընկերներին։
ՆԳ նախարարությունը հորդորում է պահպանել երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Քաղաքացին պետք է առնվազն 6 ամիս բնակված լինի Հայաստանում. Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվու...