Վարդան Ղուկասյանի առողջությունը վտանգված է կալանքի պայմաններում. Փաստաբան
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հունվարի 7-ին տեղափոխվել է հիվանդանոց։ Aysor.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանն ասել է, թե միշտ բարձրաձայնել են, որ Վարդան Ղուկասյանն առողջական խնդիրներ ունի։
«Դատարանը բավարարել է պաշտպանության կողմի միջնորդությունը և նշանակել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու և՛ հիվանդությունների բնույթը, և՛ դրանց համատեղելիությունը կալանքի հետ։ Հիմա այս հարցերի շրջանակում պարոն Ղուկասյանը տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտությունների»,-ասել է փաստաբանը։
Նա նշել է, թե արդյունքները դեռ պարզ չեն, դրանք լինելուն պես կհրապարակեն։
Փաստաբանի խոսքով՝ կալանավայրի պայմանները համատեղելի չեն Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի հետ։
«Այլընտրանքը կլինի տնային կալանք, գրավ, թե վարչական հսկողություն, դա արդեն հարցի երկրորդ կողմն է։ Հուսով ենք, որ բժշկական կենտրոնի պատասխանները մեկ շաբաթվա ընթացքում կունենանք»,-ասել է փաստաբանը։


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
Գրեթե բոլորից մոռացված մեռելոց
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Քրեական վարույթ է նախաձեռնվել լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ առերևույթ բռնություն կիրառելու դեպքով
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ