Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 5-ից 7-ը
Բացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
15 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
9 դեպք՝ խարդախության,
7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, թմրանյութի հայտնաբերման,
5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, փաստաթուղթ կեղծելու,
3-ական դեպք՝ խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, հոգեկան ներգործության,
2-ական դեպք՝ բնակարանային գողության, ծառերը, թփերը ապօրինի հատելու։
Բացահայտվել է վստահված գույքի հափշտակման, շորթման, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ընտրական իրավունքին խոչընդոտելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, ջրային կենդանիներ ապօրինի որսալու ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու, սառը զենք կրելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ինքնիրավչության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 2 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
Հունվարի 2-ի կարեւոր լուրերը
Գրեթե բոլորից մոռացված մեռելոց
Հունվարի 3-ի կարեւոր լուրերը
Ի՞նչ անել, որն է ելքը
Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին քաղաքացիներին հրավիրում է ուխտերթի
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և մեզ մեծ ավետիս
Մեզ վենեսուելական նավթ պետք չէ, բայց ինչու է այն անհրաժեշտ Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին․ Ռուբիո
Երևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Գարսիան «Ռեալի» պատմության մեջ մտավ ֆենոմենալ հեթ-տրիկով