Տավուշում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Աղստև գետում. կան տուժածներ
Հունվարի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին բնակավայրում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Աղստև գետում։
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
Հունվարի 2-ի կարեւոր լուրերը
Գրեթե բոլորից մոռացված մեռելոց
Հունվարի 3-ի կարեւոր լուրերը
Ի՞նչ անել, որն է ելքը
Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին քաղաքացիներին հրավիրում է ուխտերթի
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և մեզ մեծ ավետիս
Մեզ վենեսուելական նավթ պետք չէ, բայց ինչու է այն անհրաժեշտ Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին․ Ռուբիո
Երևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Գարսիան «Ռեալի» պատմության մեջ մտավ ֆենոմենալ հեթ-տրիկով