Թուրքիան պատրաստ է աջակցել երկրաշարժից վնասված հայկական եկեղեցու վերականգնմանը
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հայտարարել է, որ կաջակցի հայկական Սրբոց Քառասուն Մանկանց եկեղեցու վերականգնմանը։ Այդ մասին հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ համայնքային ընդունելության ժամանակ հայտնել է Պոլսո Հայոց պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Իսքենդերուն շրջանում գտնվող 19-րդ դարի վերջին կառուցված եկեղեցին վնասվել էր 2023 թվականի փետրվարին թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած 7,8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։ 2025 թվականի դեկտեմբերին Անկարա կատարած այցի ժամանակ Պոլսո Հայոց պատրիարքը վնասված եկեղեցու հարցը քննարկել էր Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի հետ։ Ստամբուլի հայկական Սուրբ Աստվածածին Աթոռանիստ Մայր եկեղեցու հարակից սրահում համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը պատրիարքը, ներկայացնելով նաև Անկարա կատարած այցի արդյունքները, հայտնել է, որ Սրբոց Քառասուն Մանկանց եկեղեցու վերականգնման հարցը ներառվել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության աջակցության ծրագրում։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում