Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Որոշ տարածաշրջաններում մերկասառույց է Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման խորհուրդը ողջունել է Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահի հայտարարությունը Ապատեղեկատվություն է տարածվում Նոր Սահմանադրության վերաբերյալ Մեկնարկել է ձմեռային զորակոչը. Սուրեն Պապիկյան Երևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Տավուշում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Աղստև գետում. կան տուժածներ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ֆոտոխցիկները արձանագրել են լուսան Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայությունում իրականացվել են տեխնիկական հագեցման ու արդիականացման ծրագրեր Գրեթե բոլորից մոռացված մեռելոց Մանկապարտեզները կունենան 6 ամսականներից սկսած մսուրի ծառայություն. ԿԳՄՍ նախարար Ադրբեջանի հավաքականը չի քննարկում իր մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը Մակրոնը չի բացառել Ուկրաինայում «հազարավոր ֆրանսիացի զինվորների» տեղակայումը

Դաշնակիցներն այդպես չեն վարվում միմյանց հետ․ Նիդեռլանդների վարչապետը՝ ԱՄՆ-ինՈրոշ տարածաշրջաններում մերկասառույց էՀայ Առաքելական եկեղեցու բարենորոգման խորհուրդը ողջունել է Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահի հայտարարությունըԷրդողանը հերքել է այն պնդումները, որ Թրամփը Մադուրոյին առաջարկել է մեկնել ԹուրքիաԱպատեղեկատվություն է տարածվում Նոր Սահմանադրության վերաբերյալՄեկնարկել է ձմեռային զորակոչը. Սուրեն ՊապիկյանԵրևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԱՄՆ-ի կողմից Կոլումբիայի դեմ գործողության հավանականություն կաՖրանսիական աջակողմյան կուսակցության առաջնորդը կոչ է արել նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարական տալԲացահայտել ենք դեպքեր, երբ տնօրենները դպրոցի զարգացման ծրագիրն իրենք չեն գրել. Ժաննա ԱնդրեասյանՌուսաստանի հայությունը աջակցություն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն հայոց կաթողիկոսինՖրանսիայում ձյան տեղումները մեծ խցանումներ են առաջացրելԱՄՆ բանտում 84 տարեկանում կյանքից հեռացել է ցմաh ազատազրկված հայտնի ԿՀՎ և խորհրդային գnրծակալըՏավուշում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Աղստև գետում. կան տուժածներ«Խոսրովի անտառ» պետական արգելոցում ֆոտոխցիկները արձանագրել են լուսանՄեծ Բրիտանիայի կառավարությունը Ուկրաինա զnրքեր ուղարկելու հարցը կդնի խորհրդարանական քվեարկության. ՍթարմերՍպորտը պետք է լինի սպորտի մասին. ԿԳՄՍ նախարարը՝ «Ադրբեջան» բառը փակած և այդ պատճառով տուգանված դահուկորդի մասինԵրևանի «Շտապբուժօգնություն» ծառայությունում իրականացվել են տեխնիկական հագեցման ու արդիականացման ծրագրերԱՄՆ-ն քննարկում է Գրենլանդիան «ձեռք բերելու» տարբերակները, այդ թվում՝ ռազմական ուժի միջոցով. Սպիտակ տունԳրեթե բոլորից մոռացված մեռելոցՄանկապարտեզները կունենան 6 ամսականներից սկսած մսուրի ծառայություն. ԿԳՄՍ նախարարԲաքվում բողոքի ակցիա են իրականացնում ատամնաբույժներըԻմ հայրենիքն ինձ համար ավելի վեր է. հայ դահուկորդը պատմում է «Ադրբեջան» բառն իր մարզահագուստի վրա փակելու ու տուգանվելու մասին. «Ազատություն»Նոր նշանակում՝ ՀՀ վարչապետի որոշմամբԱդրբեջանի հավաքականը չի քննարկում իր մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանըԱՄՆ-ն ինքնաթիռներ է տեղափոխել Մեծ Բրիտանիայի ռազմակայաններՄերցը Զելենսկուն կոչ է արել դադարեցնել ուկրաինացիների փախուստը դեպի ԵվրոպաՄակրոնը չի բացառել Ուկրաինայում «հազարավոր ֆրանսիացի զինվորների» տեղակայումըԹուրքիան պատրաստ է աջակցել երկրաշարժից վնասված հայկական եկեղեցու վերականգնմանըԹրամփը Վենեսուելայից պահանջել է «վռնդել» ՌուսաստանինՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաԹրամփը հայտարարել է, որ Վենեսուելան ԱՄՆ-ին կտրամադրի 30-ից 50 միլիոն բարել նավթՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 5-ից 7-ըԱդրբեջանը մտադիր չէ զորքեր ուղարկել իր սահմաններից դուրս, այդ թվում՝ Գազա. ԱլիևԽnւլիգանության դեպքի մաuնակիցներից մեկը բենզին է լցրել մյnւսի վրա. uպանnւթյան փորձի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՎենեսուելայում 7-օրյա սուգ է հայտարարվել ԱՄՆ հատուկ գործողության ընթացքում զոհվածների հիշատակինԱՄՆ ռազմաoդային nւժերի տասնյակ ավիափոխադրող ինքնաթիռներ են ուղևորվել դեպի Մերձավոր Արևելք. ԶԼՄ-ներԵրևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերած 140 մլն դրամի գույքն օրինականացնելու մեջՀալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը. հաղորդագրությունԱՄՆ վարչակազմը պահանջում է Վենեսուելայից խզել տնտեսական կապերը Իրանի, Չինաստանի, Կուբայի և Ռուսաստանի հետ15-ամյա տղան վնասվածք է ստացել սառած գետնի վրա սայթաքելու և կոտրված ապակյա շշերի վրա վայր ընկնելու հետևանքովՍևանա լճի մակարդակն անցած տարվա նույն օրվա համեմատ ցածր է 15 սմ-ովԲախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածԱյսօր Մեռելոց էՀամայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետը բռնություն էր գործադրել ակումբի հաճախորդի նկատմամբ. ՔԿՀունվարի 1-ից կենսաթոշակների և նպաստների միջոցով հետնպաստները կհասնեն մինչև 10 000 դրամ. Արսեն ԹորոսյանՀալեպում Սուրբ Ծննդյան հաջորդող Մեռելոցի արարողությունը չեղյալ է հայտարարվելՀալեպում իրավիճակը կտրուկ սրվել է․ կրակոցներ և հրետակոծություն՝ հայաբնակ թաղամասերի հարևանությամբՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՏոնական օրերին պարեկների իրականացրած ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Հայաստան

Նախօրեին գերությունից վերադարձած 19-ամյա Ռոբերտը դեռ հոսպիտալում է. նրան ուզում են տանել ծառայության. Ն.Զոհրաբյան

Նախօրեին ադրբեջանական գերությունից վերադարձած 19-ամյա Ռոբերտ Վարդանյանը դեռ Մուրացանի հոսպիտալում է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ռոբերտը այն չորս տղաների հետ է եղել, ովքեր Հադրութում ընկել են շրջափակման մեջ եւ գերեվարվել են նոյեմբերի 28-29-ին՝ պատերազմի ավարտից հետո։

Ռոբերտի հայրը՝ Հայկը, ինձ պատմեց, որ իրենք միայն ադրբեջանական տելեգրամ ալիքներում տարածված հայտնի տեսանյութից են իմացել, որ տղաները գերության մեջ են։ Ու հիմա, ինչպես պատմում է հայրը, որդին դեռ շատ լուրջ բուժման կարիք ունի։

Ինչի՞ էր ինձ դիմել Ռոբերտի հայրը։ Որովհետեւ լսել էր, որ մոտ ժամանակներս որդուն, ով նորակոչիկ էր, կրկին պիտի տանեն ծառայության։ Հայրը պնդում է, որ որդին այնպիսի ֆիզիկական եւ հատկապես հոգեբանական վիճակում է, որ ծառայությունը շարունակել չի կարող։

Ի դեպ, նույն խնդրով ինձ դիմել էին 80 օր գերության մեջ մնացած եւ փետրվարի 9-ին գերությունից ազատված Արայիկ Գալստյանի մերձավորները։ Արայիկը տղաների այն խմբում էր, որ 40 օր Հադրութի Վան գյուղի տներից մեկում պատսպարված են եղել ու հետո գերեվարվել են։ Արայիկը եւս ունի առողջական բարդ խնդիրներ եւ ըստ հարազատների, ծանր հոգեբանական վիճակում է, սակայն նրան արդեն տեղեկացրել են, որ պիտի գնա ծառայության։

Կարծում եմ, սա անընդունելի մոտեցում է եւ գերությունից վերադարձած տղաներին «պավեստկա» ուղարկողները երեւի չեն պատկերացնում, թե ի՞նչ ասել է գերություն, այն էլ՝ ադրբեջանական։ Այս տղաներին լուրջ սոցիալ-հոգեբանական վերականգնում է պետք եւ պետությունը նման վիճակում նրանց կրկին զորանոց տանելու փոխարեն պարտավոր է զբաղվել այդ տղաների առողջության վերականգնմամբ ու սոցիալական ինտեգրացիայով։

Բոլոր արդարացումները, թե նրանց համար ծառայության այլ, առավել թեթեւ ռեժիմ է սահմանվում, լուրջ չեն, քանզի նրանք վերադարձել են Ալիեւի երախից եւ առնվազն տեւական ժամանակ չեն կարող ծառայել։

Եւ քանի որ հայաստանյան օրենսդրությունը գերությունից վերադարձած զինծառայողների համար որեւէ արտոնություն չի սահմանում, արդեն իսկ պատրաստել եմ օրենքի նախագիծ, որը ենթադրում է, որ գերությունից վերադարձած զինծառայողները պարտադիր օգտվում են տարկետման իրավունքից, իսկ առողջական լուրջ խնդիրներ ունեցողները, մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունից հետո, ազատվում են զինվորական ծառայությունց։

Սա ազնիվ է, սա արդար է։

Իսկ հիմա դիմում եմ պաշտպանության նախարարին՝ առաջարկելով իրենց կառավարությունում քննարկել ադրբեջանական գերությունից վերադարձած զինվորներին տարկետում տալու, իսկ ֆիզիկական եւ հոգեբանական լուրջ ցնցումներ տարածներին ընդհանրապես ծառայությունից ազատելու հարցը։

Մենք ոչինչ չարեցինք, որ այդ տղաները ապահով ծառայեն հայրենիքին ու վերադառնան տուն, մենք ոչինչ չարեցինք, երբ տղաները շրջափակման մեջ տասնյակ օրերով օգնության էին սպասում ու նրանց մի մասը սպանվեց, իսկ մի մասը գերեվարվեց ու հիմա մենք պարտավոր ենք թուրքի գերությունից վերադարձածների համար անել գոնե նվազագույնը։