Ընտրությունների նոուհաուն. կարճաժամկետ աշխատատեղեր կբացվեն՝ քվեների դիմաց
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրություններում քիչ հավանական է, որ փող բաժանեն՝ որպես ընտրակաշառք, բայց այլ արատավոր մեթոդներ կկիրառվեն, որոնք կստիպեն, որ մարդիկ ոչ թե գիտակցված ընտրություն կատարեն, այլ՝ շահից դրդված։ Ըստ ամենայնի, այս ընտրությունների նոուհաուն լինելու է հետեւյալը․ թեկնածու կուսակցությունները կարճաժամկետ աշխատատեղեր կբացեն, մարդկանց կընդունեն աշխատանքի։ Դա կարվի նախընտրական շտաբների անվան տակ։
Այս սխեմայից օգտվելու է ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը։ Իշխանությունն այսօր էլ սկսել է համատարած աշխատանքի ընդունել մարդկանց եւ խոստումներ տալ՝ ընտրություններից հետո աշխատանքի տեղավորելու հետ կապված։ Իսկ թեկնածու կուսակցություններից մեկը, օրինակ, պատրաստվում է հարյուրավոր նախընտրական շտաբներ բացել բոլոր մարզերում եւ ամեն շտաբում 5-ական մարդ ընդունել աշխատանքի՝ երկու ամսով։
Պարզ հաշվարկ անենք․ 500 շտաբ, 5 աշխատողով՝ կստացվի 2 հազար 500 աշխատող։ Սրանց միայն ընտանիքի անդամները կկազմեն 10 հազար քվե, կգումարվեն նաեւ ազգուտակը, ընկերները եւ 50 հազար ձայնը, այսինքն՝ անցողիկ շեմը հաղթահարված է։ Պարզապես մի փոքրիկ նյուանս․ մեկ կուսակցության ծախսերը կկազմեն մի քանի միլիոն դոլար։
Իրավապահները խոշորացույցի տակ են վերցրել քիչ թե շատ հայտնի բոլոր այն անձանց, ովքեր իշխանության հետ չեն։ Հազարավոր քրեական գործեր են հարուցվել՝ մարզերում պաշտոն եւ բիզնես ունեցող անձանց դեմ։ Զանգվածային ստուգումներ են անում համայնքապետարաններում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Հունվարի 2-ի կարեւոր լուրերը
Շնորհավոր Ամանոր: Մաղթում ենք առողջություն, խաղաղություն, հաջողություն և բարեկեցություն
Գրեթե բոլորից մոռացված մեռելոց
Հունվարի 3-ի կարեւոր լուրերը
Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին քաղաքացիներին հրավիրում է ուխտերթի
Ի՞նչ անել, որն է ելքը
Մեզ վենեսուելական նավթ պետք չէ, բայց ինչու է այն անհրաժեշտ Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին․ Ռուբիո
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և մեզ մեծ ավետիս