Առանց պատշաճ հանրային քննարկման և առանց ԵՊՀ կարծիքը հաշվի առնելու որոշումը ստորագրվեց
Շաբաթներ առաջ ԱԺ-ն ընդունեց բուհական ինքնավարությունը ոտնահարող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը:
ՀՀ Նախագահը չստորագրեց օրենքը և այն ուղարկեց Սահմանադրական դատարան օրենքի սահմանադրականությունը որոշելու համար։ Հասկանալով, որ նոր օրենքը տևական ժամանակ մնալու է Սահմանադրական դատարանում և իրենց բաղձալի երազանքի իրականացումը ձգձգվելու վտանգի տակ է, այս ազգակործան ու հայդավ կառավարությունը ընտրեց ԵՊՀ-ն բռնագրավելու ամենակարճ, բայց և ամնեաաապօրինի ու ամենաանբարո ճանապարհը:
Երեկ՝ մայիսի 4-ին ՀՀ կառավարության գլխավոր կապիտուլյատը ԵՊՀ կանոնադրությունը փոփոխելու որոշում ստորագրեց, որով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 32-ից դարձավ 20, կառավարության կողմից ներկայացված անդամների թիվը խորհրդում 50%-ից բարձրացավ 65%-ի, իսկ ԵՊՀ կողմից ներկայացված անդամների թիվը 50%-ից իջեցվեց 35%-ի: Եթե ավելի պարզ բացատրեմ. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանական անդամները լինելու են 13 հատ, իսկ համալսարանական անդամները ընդամենը 7 հոգի: Սա ոչ այլ ինչ է քան, ՀՀ սահմանադրության կապտագույն խախտում և բուհական ինքնավարության իսպառ ոչնչացում:
Ի դեպ, կառավարության հիշյալ որոշման նախագիծը e-draft համակարգում պետք է քննարկվեր մինչև մայիսի 14-ը, որից հետո նոր մտներ կառավարության նիստերի օրակարգ: Բայց արի ու տես, որ առանց պատշաճ հանրային քննարկման և առանց ԵՊՀ կարծիքը հաշվի առնելու որոշումը ստորագրվեց։
Արմեն Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Հունվարի 2-ի կարեւոր լուրերը
Շնորհավոր Ամանոր: Մաղթում ենք առողջություն, խաղաղություն, հաջողություն և բարեկեցություն
Գրեթե բոլորից մոռացված մեռելոց
Հունվարի 3-ի կարեւոր լուրերը
Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին քաղաքացիներին հրավիրում է ուխտերթի
Ի՞նչ անել, որն է ելքը
Մեզ վենեսուելական նավթ պետք չէ, բայց ինչու է այն անհրաժեշտ Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին․ Ռուբիո
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և մեզ մեծ ավետիս