Տեղի է ունեցել ՀՅԴ 130-ամյակին նվիրված առցանց միջոցառում
2020 թվականին նախատեսված՝ ՀՅԴ 130-ամյակին նվիրված միջոցառումը չկայացավ Արցախյան երկրորդ պատերազմի եւ հայության ողբերգական կորուստների պատճառով: Այն առցանց անցկացվեց 2021թ. մայիսի 2-ին:
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ շնորհավորական ուղերձներ հղեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, Հայ Կաթողիկե պատրիարքության Բեյրութի թեմի օգնական Տեր Գևորգ Եպս. Ասատուրյանը, Հայ Ավետարանչական Ընկերակցության վարչության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը:
Կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությամբ հանդես եկան ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն ու Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցի ներկայացուցիչները, ՀՅԴ Հայ դատի Վաշինգտոնի, Միջին Արևելքի, Եվրոպայի, Մոսկվայի, Թեհրանի, Նոր Ջուղայի, Հարավային Ամերիկայի գրասենյակների և հանձնախմբերի, ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի, կուսակցության ուղեկից կառույցների՝ Հայ Օգնության Միության, Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության և Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության պատասխանատուները:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, իր խոսքում մատնանշելով ՀՅԴ անցած ուղու անկյունաքարային դրվագները, ընդգծեց` որպես փառապանծ անցյալի շարունակություն, ՀՅԴ-ն համայն աշխարհով մեկ համահայկական և ազգային ազատագրական պայքար մղող միակ կազմակերպությունն է՝ նպատակ ունենալով զարգացնել Հայաստանն ու Արցախը, ամրապնդել պետականության հիմքերը, շաղկապելով հայրենիքն ու սփյուռքը:


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ