Թալանել են ԱՆ «Դեղերի եւ բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»-ը. պատճառվել է խոշոր չափի վնաս
Մայիսի 1-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երեւանում: Կեսօրին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երեւանի բնակիչ Դավիթ Ալթունյանը եւ հայտնել, որ ապրիլի 30-ի ժամը 19:40-ից մինչեւ մայիսի 1-ի ժամը 13:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Այասի փողոցում գտնվող ՀՀ ԱՆ «Դեղերի եւ բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»-ի դռան ճաղավանդակը պոկել, մտել են ներս եւ մարզասրահից գողություն կատարել։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը։
Հափշտակել են նոութբուքեր, գույք, բժշկական պարագաներ: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Դ. Ալթունյանը աշխատում է ՀՀ ԱՆ «Դեղերի եւ բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»-ում՝ որպես տնօրեն, իսկ կենտրոնին պատճառվել է մոտ 3 մլն դրամի վնաս:


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Հունվարի 2-ի կարեւոր լուրերը
Շնորհավոր Ամանոր: Մաղթում ենք առողջություն, խաղաղություն, հաջողություն և բարեկեցություն
Գրեթե բոլորից մոռացված մեռելոց
Հունվարի 3-ի կարեւոր լուրերը
Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին քաղաքացիներին հրավիրում է ուխտերթի
Ի՞նչ անել, որն է ելքը
Մեզ վենեսուելական նավթ պետք չէ, բայց ինչու է այն անհրաժեշտ Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին․ Ռուբիո
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և մեզ մեծ ավետիս