Հայաստանի իշխանությունները որոշել են չբավարարվել միայն Սահմանադրությունը խախտելով. Էդգար Ղազարյան
2021 թվականի ապրիլի 25-ից ապօրինի պաշտոնավարմանը Նիկոլ Փաշինյանի հետ մասնակից են նաև բազմաթիվ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Բազմից խոսվել է, որ 2021 թվականի ապրիլի 25-ին հրաժարական ներկայացնելուց և Հանրապետության նախագահի կողմից այդ հրաժարականն ընդունելուց հետո ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի պաշտոնավարել իր նախկին պաշտոնում։ Շարունակելով վարչապետի լիազորությունների իրականացումը նա կատարում է ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ մասով նկարագրվող ենթադրյալ հանցագործություն։ Վարչապետի պաշտոնը պետք է լինի թափուր, քանզի միայն այդ դեպքում է հնարավոր առաջադրել վարչապետի թեկնածուներ և կազմակերպել նոր վարաչապետի ընտրություն։ Պետական կառավարման մի շարք մարմինների պաշտոնական կայքերի դիտարկումները վկայում են, որ ենթադրյալ ապօրինության մասնակից են նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում իրավապահ մարմինների ղեկավարներ։
Մասնավորապես, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 6-ի 3-րդ մասը սահմանում է, որ «Վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձը, որպես ժամանակավոր պաշտոնակատար, շարունակում է պաշտոնավարել մինչև իր պաշտոնում նոր նշանակում կատարելը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Նոր նշանակումը կատարվում է վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի նշանակման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ»։ Նույն հոդվածի 4-րդ մասով պետական վարչական պաշտոններ են հանդիսանում Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների, պետական պահպանության ծառայության պետի և նրա տեղակալների, վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարի, մարզպետների և նրանց տեղակալների և այլ պաշտոնները։ Այսինքն, օրինակ` Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և նրա տեղակալները, Ոստիկանության պետը և նրա տեղակալները, ՀՀ քաղաքաշինական կոմիտեի նախագահը և նրա տեղակալները, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը և նրա տեղակալները և այլն, բոլոր մարզպետներն ու նրանց տեղակալները, բազմաթիվ այլ պաշտոնյաներ պետք է համարվեն պաշտոնից ազատված՝ իրենց անմիջական վերադաս հանդիսացող վարչապետի փոփոխության հանգամանքով պայմանավորված՝ շարունակելով պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատարներ։ Սակայն բոլոր այդ մարմինների պաշտոնական կայքերում նրանք ներկայացված են իրենց պաշտոնի ամբողջական կարգավիճակով, այլ ոչ որպես ժամանակավոր պաշտոնակատարներ։
Փաստորեն՝ Հայաստանի իշխանությունները որոշել են չբավարարվել միայն Սահմանադրությունը խախտելով, այլ հետևողականորեն խախտում են նաև հնարավոր օրենքները, որոնց հետ առնչվում են պաշտոնի բերումով»,- գրել է նա:


















































Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Կիևի պահանջները նման են անհատակ փոսի․ Սիյարտո
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...