Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկը Առողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրել Ապարանում առատ տեղումների հետևանքով փլուզվել է Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջը Քննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը ՄԻ պաշտպանն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանց Տեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը Դատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարություն Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել Իսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավից Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ ՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցում նավերի տարհանումը

Կառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկըԱռողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրելԱպարանում առատ տեղումների հետևանքով փլուզվել է Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջըՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքըՄԻ պաշտպանն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանցՏեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստըԴատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցովԹրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարությունՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է հայտնելՍիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակելԻսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավիցՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցում նավերի տարհանումըԻսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձևԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիքՌուսաստանը դադարեցրել է Հայաստանից ողջ ձկնամթերքի ներկրումըԳառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարանՄեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմաններըՍեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներՎենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 188-իՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազՄաղթում եմ շարունակական հաջողություններ․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն ՌուբինյանըՈստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանըՊակիստանում փրկել են ֆրանսուհուն և նրա հինգ երեխաներին, որոնց ավելի քան 10 տարի ամուսինը գերության մեջ էր պահումԹուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվելՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազությունԱռանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականըԿիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթացՀունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՎերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննությանԿեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համարԷկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումինՇրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտումԿարծում եմ, որ Գոհար Մելոյանը ճիշտ կանի մանդատը վայր դնիՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինՇատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասինԿան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրությունԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. ԹրամփԴա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերըՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետՊարագվայը պահանջում է պատժել Ջուդ ԲելինգհեմինOpenAI-ն և Broadcom-ը ներկայացրել են ներկայացրել է իր առաջին սեփական Jalapeño չիպըՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ ՄեդվեդևTOP500-ում առաջին տեղը կարևոր հաջողություն է Պեկինի համարԴանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Հայաստան

Հայաստանի իշխանությունները ուղղակի առեւտրով են զբաղված ադրբեջանական կողմի հետ. Արցախցի պատգամավոր

Իշխանությունները գիտեին, որ դատարկ է ինքնաթիռը եւ սա եւս մեկ անգամ ազգին իրար խառնելու նպատակ ուներ, նաեւ ուղղելու դեպի պաշտպանության նախարարություն, որովհետեւ արդեն անհետ կորածների ծնողները հավաքված էին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը` անդրադառնալով օրերս գերիների վերադարձի հետ կապված միջադեպին:

«Տեղի ունեցավ այն, ինչ սպասելի էր: Այն մարդիկ, ովքեր պատկերացնում են իրականությունը եւ սթափ են նայում, պետք է հասկանային, որ զարմանալու ոչինչ չկա, որովհետեւ մոտ 5 ամիս է անցել այս խայտառակ կապիտուլյացիայի ստորագրումից հետո, եւ առ այսօր մեր հայկական երկու պետությունների ղեկավարները երկիրը հանձնած, դավաճան իշխանություններն են, եւ բնականաբար նրանք իրենց ընտրած ուղին չէին փոխելու եւ շարունակելու էին։ Հիմա իրենց այս գործելաոճը փոխվել է այնքանով, որ արդեն ներքին լարվածությունն է գնալով ուժեղանում։ Նախ ինքնաթիռը, որը դատարկ վերադարձավ, այսինքն առանց գերիների եւ բոլորն էին ասում, որ խումբ է վերադառնալու։ Մի քանի րոպե կարողացա ինձ համոզել, որ նայեմ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը։ Առաձին իսկ րոպեից նա իր ոճի մեջ ներողություն խնդրեց, մեկնաբանեց, որ իբր ինքը տեղյակ չէ, որ դատարկ է ինքնաթիռը։ Եթե նույնիսկ նա ճիշտ է ասում, ինչը իհարկե այդպես չէ, նա դրանով փաստեց իրենց տկար եւ ոչինչ լինելը։ Բնականաբար նա ստում էր, իրենք տեղյակ էին, որ դատարկ է ինքնաթիռը եւ սա եւս մեկ անգամ ազգին իրար խառնելու նպատակ ուներ, նաեւ ուղղելու դեպի պաշտպանության նախարարություն, որովհետեւ արդեն անհետ կորածների ծնողները հավաքված էին, միացան նաեւ գերիների ծնողները, եւ կատարվեց այն, որ մարդիկ, ովքեր իրենց զավակներին պետք է պահանջեին իշխանություններից, պահանջում են բանակից։ Ի՞նչ կապ ունի բանակը գերիների վերադարձի հետ։ Եւ ամբողջ աշխարհին Հայաստանի իշխանությունը ցույց տվեց, որ մենք ունենք այնպիսի ղեկավարներ, որոնք իրենց սեփական ժողովրդից փախնում են ուղղաթիռով, բոլոր հնարավոր միջոցներով, այսինքն մեր բանակը, զինվորական ղեկավարությունը թույլ է։ Այսինքն` սրանով նրանք եւս մի բան ցույց տվեցին` իրենց տերերին»,- ասաց նա։

Պատգամավորի կարծիքով` Մուրադովի արձագանքը շատ նորմալ էր, նրա ձայնում նույնիսկ զայրույթի նոտաներ կային։

«Սա առաջին դեպքն էր, որ նա քաղաքական վերլուծություն կատարեց, չնայած, որ երբեք չի խառնվում նաեւ Արցախի քաղաքական կյանքին։ Նա իր այդ մեկ նախադասությամբ հասկացրեց, որ շատ լավ տեղյակ էին իշխանությունները եւ հերթական անգամ մոլորեցրին ազգին։ Որպեսզի իշխանությունները սրանից եւս պաշտպանվեին, նորից շեղեցին հանրության ուշադրությունը եւ սկսեցին մեղքը բարդել ռուսական կողմի վրա, որ ռուսական կողմն է պատասխանատու գերիների վերադարձի համար, բայց չէ որ այդ փաստաթղթի տակ կա Հայաստանի վարչապետի ստորագրությունը, այն փաստաթղթի, որի մեջ հստակ նշված է գերիների վերադարձի մասին, եւ գերիները ամենաուշը նոյեմբերի ընթացքում պետք է վերադարձած լինեին հայրենիք»,- ասաց նա։

Մետաքսե Հակոբյանի կարծիքով` սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները ուղղակի առեւտրով են զբաղված ադրբեջանական կողմի հետ. «Գերիները առանց որեւէ պայմանի որպեսզի վերադառնային, հենց այդ պայմանները մեր իշխանությունները մեր ազգի առջեւ են դրել, քանի որ միանշանակ այս անգամ ավելի ակնհայտ ցույց տվեցին, որ իրենք համագործակցում են թշնամու հետ՝ ցույց տալով ազգին, որ ինչ-որ բան է ուզում թշնամին՝ Կարմիր շուկայի ճանապարհը, Մեղրին։ Նրանք խոսք էին տվել պատերազմի ընթացքում հանձնել Կարմիր շուկան, սակայն դա իրենց մոտ չստցվեց եւ հիմա խաղալով գերիների եւ անհետ կորածների հարազատների զգացմունքների հետ, ասում են, որ գերիների վերադարձի դիմաց ինչ-որ պահանջներ կան այն դեպքում, երբ հաստատ չկա այդպիսի բան, եւ սա իրենց նախաձեռնությունն է թշնամական կողմի հետ»։

Պատգամավորը հավելեց, որ Հայաստանի իշխանությունները լռության են մատնում այդ լուրերը, բայց Արցախի նախագահը դարձել է իր խոսնակը եւ նրա շուրթերով հնչեցնում են հակառակորդի հոխորտանքները։

«Արցախի նախագահն էլ ժամանակ առ ժամանակ մտնում է իր դերի մեջ, որում էր 44-օրյա պատերազմի ընթացքում, ժամանակ առ ժամանակ հոխորտում է, անհասկանալի կոչեր անում։ Այդ կոչերը բնականաբար արցախցուն չեն ուղղված, որովհետեւ արցախցին ապրում է այստեղ եւ բնականաբար տեսնում է իրականությունը, նա այդ ստերը ասում է Արցախից դուրս ապրողների համար եւ դա նույնպես նա անում է որպես պատվեր։ Ամեն բան հիմա կախված է նրանցի, թե ինչպես կլուծվի դավաճան իշխանությունների հարցը»,- ընդգծեց նա: