ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը պետք է հետագայում եւս առաջատար դեր խաղա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում. ՌԴ ԱԳՆ
Հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» մշակած կարգավորման բազային սկզբունքներն են դրված 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հայտարարության հիմքում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին: Այս մասին «Մոսկվա-Բաքու» լրատվական գործակալության հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանն այսօր ինչպիսի՞ն է տեսնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում՝ հաշվի առնելով, որ հակամարտության լուծման գործում կոնկրետ արդյունքների հանգեցրեց Ռուսաստանի միջնորդական դերը:
Դիվանագետի խոսքով՝ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ընթացքում Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին (ԱՄՆ եւ Ֆրանսիա) ակտիվորեն աշխատել է արյունահեղության դադարեցման ուղղությամբ: 2020 թվականի հոկտեմբերին երեք երկրների նախագահների եւ արտաքին գործերի նախարարների մակարդակով արվեցին կարեւոր հայտարարություններ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ հակամատող կողմերի միջեւ վերսկսել բանակցությունները:
«Հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների «եռյակի» կողմից մշակված կարգավորման հիմնական սկզբունքներն են դրված 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հայտարարության հիմքում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին: Համոզված ենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձեւաչափը պետք է հետագայում ես առաջատար դեր ունենա ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու, հակամարտության հաստատուն եւ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով երկարաժամկետ կարգավորման ուղիների որոնման գործում»,- նշել է Ռուդենկոն:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս