Ցանկացած պետությունում նման սկանդալի դեպքում 2 դատավորն էլ պիտի հրաժարական տան եւ իրենց թոշակը վայելեն. փաստաբան
Քննարկման ժամանակ իմ կողմից ապացուցվել է այն հանգամանքը, որ Արամ Սարգսյանի առնչություն այս գործի հետ հիմնավոր կասկածի տեսանկյունից միայն այն է, որ նա օգտագործել է նույն IP հասցեն, որն օգտագործվել է «Գագիկ Սողոմոնյան» էջ մուտք գործած անհայտ անձի կողմից հոկտեմբերի 10-15-ն ընկած ժամանակաշրջանում։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։
Պաշտպանը նախ անդրադարձավ հարուցված քրեական գործին, շեշտելով, որ քրեական գործ հարուցելու համար ոչ մի հիմք կամ առիթ չի եղել.
«ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեռեւս 2020 թվականի հոկտեմբերից հարուցված է եղել հետաքրքիր քրեական գործ։ Այստեղ քրեական գործ հարուցելու առնվազն ոչ մի հիմք, ոչ էլ առիթ է եղել։ Գործ են հարուցել ֆեյք օգտատեր «Գագիկ Սողոմոնյանի» մասով։ Կատարվել է նախաքննություն, որի ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական կայքի միջոցով ստացել են տեղեկատվություն, որ 2020 թվական հոկտեմբերի 10-15-ը «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան էջ մուտք է կատարվել համապատասխան IP հասցեով։ Դրա հիման վրա 2021 թվականի փետրվարի 18-19-ը ԱԱԾ-ն անցել է ակտիվ քննչական գործողությունների։ Խուզարկություններ են կատարվել մի շարք անձանց բնակարաններում, մի շարք անձինք բերման են ենթարկվել ԱԱԾ եւ ձերբակալվել։ Նույն ժամանակահատվածում իր բնակարանից բերման է ենթարկվել իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանը եւ նույնը օրը ձերբակալվել»։
Բենիկ Գալստյանն ասաց, որ ի տարբերություն մյուս անձանց՝ Արամ Սարգսյանի բնակարանում, ավտոմեքենայում խուզարկություն չի կատարվել։
«Ձերբակալման որոշումը բողոքարկեցի դատարան, հաջորդ օրը ժամը 14։00-ին նշանակվեց նիստ։ Նիստին պարզեցի, որ քննիչը հեռախոսազանգով հայտնել է, որ չի կարող ներկայանալ, ինչ-որ անհետաձգելի քննչական գործողություններ ունի։ Դա աբսուրդային է, հաշվի առնելով այն, որ այդ քրեական գործի շրջանակներում ներգրավված է առնվազն 10 քննիչ։ Քննիչը հայտնել էր նաեւ, որ հնարավոր չի եղել Արամ Սարգսյանի տեղափոխումը դատարան։ Այսինքն՝ դատարանի առջեւ կանգնելու պաշտպանյալիս իրավունքն առաջին իսկ պահից խախտվել է։ Նիստը հետաձգեց ու նշանակվեց 17։00-ին։ Այդ ընթացքում Արամ Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց։ Ձերբակալման բողոքը եւ կալանավորման միջնորդությունը քննվեց միաժամանակ։ Իմ պաշտպանյալն այդ IP հասցեն օգտագործել է փետրվարի 19-ին՝ Youtube-ից օգտվելու համար, ինչպես նաեւ Amazon կայքից գնումներ կատարելու համար։ Դատավորի ներկայությամբ իմ հեռախոսի միջոցով իմ հին IP-ին փոխարինվեց նոր IP-ով, ինչը օգտագործել է ենթադրյալ Գագիկ Սողոմոնյանը։ Դրանից հետո ինձ մոտ համոզմունք կար, որ դատարանն անձին ազատ թողնելու մասին որոշում է կայացնելու»,- ասաց Բենիկ Գալստյանը։
Անդրադառնալով Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրչտյանի կողմից Գագիկ Սողոմոնյանի գործով Արամ Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ դատավոր Վահագն Մելիքյանին հանձնարարական տալուն՝ Բենիկ Գալստյանն ասաց.
«Վահագն Վարագյանն ականատես է եղել Երեւան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի հեռախոսազրույցին, որի ընթացքում նա բացառի ասել է, որ ի՞նչ է նշանակում՝ անձը 3 անչափահաս երեխա ունի, դա նշանակում է, որ եթե անձը 3 անչափահաս երեխա ունի, կարող է ԱԱԾ տնօրենին հայհոյե՞լ։ Խոսակցության բուն բովանդակությունն այն մասին էր, որ զրուցակիցը պարոն Մկրչտյանին համոզել է, որ անձին չկալանավորի, իսկ պարոն Մկրտչյանը համազոլ է հակառակը։ Դատարանը եկավ խորհրդակցական սենյակից եւ պաշտպանյալիս կալանավորելու որոշում կայացրեց»։
Նա պատմեց, որ սպասել է 2 օր, սակայն իրավապահ մարմինների կողմից որեւէ գործողություն չի եղել. «Հանդիպեցի Վարագյանի հետ, այնուհետեւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրի։ Խնդրեցի նախաձեռնել համապատասխան վարույթ եւ պարզեն իրականությունը։ Վարագյանին կանչեցին բացատրություն տալու, վերջինս նշեց կոնկրետ անձանց անուններ, որոնք կկոնկրետ ներկա են եղել այնտեղ։ Վարագյանը նշել է, որ խոսակցությանն ականատես են եղել այլ մարդիկ, խոսակցությունն էլ տեւել է 1 ժամ»։
Պաշտպանն ասաց, որ ՀՔԾ-ն բացատրություն են վերցրել նաեւ 2 դատավորներից. «Արթուր Մկրչտյանը չի բացառում, որ նշված օրը գտնվել է տվյալ սրճարանում, չի բացառում նաեւ որ նշված օրը, նշված ժամին, բայց ասում է, որ Արամ Սարգսյանի հարցը չենք քննարկել, քննարկել են կազմակերպչական հարցեր։ Այդ նույնը նշում է նաեւ դատավոր Վահագն Մելիքյանը։ Ի՞նչ կազմակերպչական հարց, թուղթն էր վերջացե՞լ։ Քննիչը գալիս է մի եզրահանգման, որ եթե դատավորներն ասում են, որ այդ հարցով իրար հետ չեն խոսել, ուրեմն իրար հետ չեն խոսել, քրեական գործի հարուցումը մերժենք։ Ցանկացած պետությունում նման սկանդալի դեպքում առնվազն 2 դատավորն էլ պիտի հրաժարական տան եւ իրենց թոշակը վայելեն»։
Բենիկ Գալստյանը հայտնեց, որ ՀՔԾ-ի կողմից քրեական գործ չհարուցելու որոշումը բողոքարկելու է դատախազություն. «Դրանից հետո կբողոքարկվի դատարան»։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ