Դեռ չի կարելի ասել, որ պատերազմն ավարտված է. ցավոք, ինքնուրույն պատերազմ վարելուն մենք պատրաստ չենք. ռազմական փորձագետ
Նոր պատերազմի կամ ռազմական գործողությունների հավանականությունը ես դեռ բարձր եմ համարում, և դեռ չի կարելի ասել, որ պատերազմն ավարտված է: Միգուցե, պատերազմի այն ակտիվ փուլը, որը մենք տեսել ենք սեպտեմբերի 27-ից, ավարտվել է, բայց պատերազմը տարածաշրջանում դեռ ավարտված չէ և դեռ մութ հարցեր կան՝ կապված տարածաշրջանում խաղացող պետությունների հետ, տվյալ դեպքում՝ Թուրքիայի և Ռուսաստանի հետ: Այնպես որ, պատերազմը դեռ չի ավարտվել: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ խոսելով հակառակորդի կողմից կրկին զորավարժություններ անցկացնելու և նոր հարձակման հավանականության մասին:
«Իսկ հարցին՝ արդո՞ք մենք պատրաստ ենք, թե պատրաստ չենք, հստակ պատասխան դեռ չկա, բայց եթե վերլուծենք, ապա պետք է նշել, որ մենք ինքնուրույն պատրաստ չենք պատերազմի, քանի որ դատելով պաշտոնական հաղորդագրություններից, տեղեկատվությունից՝ դեռևս չենք սկսել ձեռք բերել զենք-զինամթերք կամ չենք սկսել արտադրել զենքեր, որոնք անհրաժեշտ են 5-րդ սերնդի պատերազմի համար: Ցավոք, ինքնուրույն պատերազմ վարելուն մենք պատրաստ չենք»,-ասաց նա:
Հովհաննիսյանը նշեց, որ պատերազմի պատրաստ չլինելու առաջին պատճառները սրանք ենք, սակայն, մյուս կողմից գալիս է այն լարված իրավիճակը, որը կա Կառավարության և ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի մեջ: «ԶՈՒ-ում ստեղծված իրավիճակը բոլորին գցել է այնպիսի դրության մեջ, որ անխտիր բոլորը՝ հրամանատարներ, գեներալներ և մյուսները, կանգնել են երկընտրանքի առաջ: Մարդիկ չեն հասկանում, թե իրենք ինչ վիճակում են, վաղվա օրն ինչ է լինելու: Սա ներքաղաքական դաշտի պատճառով է, որովհետև կարող էին այնպես անել, որ սա ընդհանրապես չլիներ: Փոխանակ, մեր բարոյահոգեբանական վիճակը դեպի լավը գնա, փաստորեն, արհեստականորեն դեպի վատն է գնում»:
Ստեղծված իրավիճակում Կառավարության անելիքների մասով փորձագետը նշեց, որ Կառավարությունն ընդհանրապես չպետք է խառնվեր ԶՈՒ-ի գործերին: «Կառավարությունն ընդհանրապես չպետք է քաջալերեր ԶՈՒ-ին քարկոծելը, ԶՈՒ-ին վատ վերաբերվելը: Կառավարությունը պարզապես պետք է բազմապատկեր ԶՈՒ-ի ֆինանսական աջակցությունն ու ներդրումը, պետք է ամեն ինչ աներ, որ ԶՈՒ-ում սպայական կազմը, զինծառայողներն այլ աշխատանք չփնտրեին և ընդհանրապես ԶՈՒ-ն Կառավարության կողմից պետք է դրվել ամենաբարձր աստիճանի վրա: Ցավոք, մենք հակառակ պատկերին ենք ականատես լինում և Կառավարաության կողմից փորձ է կատարվում միջամտել անգամ ԶՈՒ-ի մասնագիտական գործերին և այլ հարցերին, որոնք անթույլատրելի են պրոֆեսիոնալ գործելաոճում»:
Հովհաննիսյանը չցանկացավ կանխատեսել կամ հաստատել սպասվող պատերազմի մասին խոսակցությունները, բայց շեշտեց՝ եթե պատերազմ սկսվի, մենք կկորցնենք Սյունիքը: Դիտարկմանը, թե իմքայլական պատգամավորները բազմիցս հայտարարում են, որ Սյունիքին վտանգ չի սպառնում, անգամ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը երեկ հայտարարեց, թե Սյունիքում բավականին լավ էր կազմակերպված թիկունքային պաշտպանվածությունը, բայց չի կարելի ասել, որ երկիրն այնպիսի վիճակում է գտնվել, որ համայնքապետերը պետք է ջոկատ կազմեին և պայքարեին թշնամու դեմ, փորձագետը պատասխանեց.
«Չեմ ուզում մեկնաբանել նրանց խոսքերը, քանի որ դա անիմաստ գործ է, բայց հիշեցնեմ, որ դեռ հունիս-հուլիս ամիսներին նույն խմբակցությունից շատ պատգամավորներ անհավանական էին համարում պատերազմ սկսելը, այդ մասին բարձրաձայնող փորձագետներին թերագնահատում էին, պնդում էին, թե Թուրքիան երբեք չի խառնվի Հայաստանի և Ադրբեջանի տարաձայնություններին, Թուրքիան չի հարձակվի Հայաստանի վրա, մինչդեռ ոչ միայն Թուրքիան, այլն նաև այլ ահաբեկչական խմբավորումներ Ադրբեջանի հետ միասին հարձակվեցին Հայաստանի վրա»,-ամփոփեց նա:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ