Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այս պահին էլ չենք կարողանում կապ հաստատել Իրանի մեր հայրենակիցների հետ. Զարեհ Սինանյան Եթե ԱՄՆ-ն «չվերցնի» Գրենլանդիան, ապա դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը. Թրամփ Կանչի սակագնի վերանայման արդյունքում կբարձրանան շտապ բուժօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձերը 18-մետրանոց ավտոբուսների մուտքով նոր կարգավորումներ կունենանք մարդատար մեքենաների համար. Ավինյան ԱՄՆ-ն լրջորեն քննարկում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքելու հարցը Փրկարարները մատուռի տարածքից 10 քաղաքացու տեղափոխել են անվտանգ տարածք Պետք է մտնենք յուրաքանչյուր ընտանիքի դրության մեջ. Արսեն Թորոսյանը հանձնարարականներ է տվել Ինչպես կարող են կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացողներն անցնել անկանխիկ տարբերակի Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 2 վարչկան շրջաններում և 8 մարզերում Թեհրանը զրկված է ինտերնետից Միացյալ Թագավորությունը կմշակի նոր մարտավարական բալիստիկ հրթիռներ, որոնք կբարձրացնեն Ուկրաինայի կրակային հզորությունը Իրանի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել

Այս պահին էլ չենք կարողանում կապ հաստատել Իրանի մեր հայրենակիցների հետ. Զարեհ ՍինանյանԵթե ԱՄՆ-ն «չվերցնի» Գրենլանդիան, ապա դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը. ԹրամփԿանչի սակագնի վերանայման արդյունքում կբարձրանան շտապ բուժօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձերըՆախագծի պատրաստման ժամկետ ասեք, բոլորը լսում են ուղիղ եթերով. Ավինյանը՝ մետրոյի Աջափնյակի կայարանի մասին18-մետրանոց ավտոբուսների մուտքով նոր կարգավորումներ կունենանք մարդատար մեքենաների համար. ԱվինյանԱՄՆ-ն լրջորեն քննարկում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքելու հարցըԹրամփը հայտարարել է, որ Կուբան այլևս նավթ և գումար չի ստանա ՎենեսուելայիցՓրկարարները մատուռի տարածքից 10 քաղաքացու տեղափոխել են անվտանգ տարածքԳրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացը հայտարարել է, որ Դանիան անօրինական կերպով օկուպացրել է կղզինՎաշինգտոնի Ազգային տաճարում հանդիսավոր ընդունելություն՝ Սուրբ Ծննդյան հրաշափառ տոնի և ԱՄՆ 250-ամյակի առթիվԹրամփը խոստացել է Իլոն Մասկի միջոցով վերականգնել ինտերնետային կապը ԻրանումՊետք է մտնենք յուրաքանչյուր ընտանիքի դրության մեջ. Արսեն Թորոսյանը հանձնարարականներ է տվելԻնչպես կարող են կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացողներն անցնել անկանխիկ տարբերակիՈւկրաինան պահանջում է 800 միլիարդ եվրո հաջորդ տասնամյակի ընթացքումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 2 վարչկան շրջաններում և 8 մարզերումԹեհրանը զրկված է ինտերնետից Միացյալ Թագավորությունը կմշակի նոր մարտավարական բալիստիկ հրթիռներ, որոնք կբարձրացնեն Ուկրաինայի կրակային հզորությունըՈստիկանության կրթահամալիրի մոտ «Honda Elysion»-ը գլխիվայր շրջվել էԻրանի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարելՎերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը կրկին փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԹրամփն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարԿինը գինովցած երեխա է լույս աշխարհ բերել«Բարսելոնան» հաղթեց Մադրիդի «Ռեալին»՝ երկրորդ տարին անընդմեջ նվաճելով Իսպանիայի ՍուպերգավաթըԻրանի առաջնորդները ցանկանում են բանակցել, սակայն հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչ հանդիպումը․ ԹրամփՌեզա Փահլավին հայտարարել Է Իրան վերադառնալու պատրաստակամության մասինՃՏՊ Իսակովի պողոտայումՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԳորիսում անչափահասների միջև ծագած վիճաբանությանն ու ծեծկռտուքին միջամտել են նրանց հայրերը․ կա տուժածՉքաղաքականացնե՜լ. Գեղամ Նազարյանի հետԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չի կարծում, թե Պուտինին «վենեսուելական սցենարով» ձերբակալելու անհրաժեշտությունը կաԻրանի նախագահ. Թույլ չենք տա օտարերկրացիներին պառակտում սերմանելԻրանի վերջին շահի որդին հայտարարել Է Իրան վերադառնալու պատրաստակամության մասինԴոլինան իր բնակարանի բանալիները հանձնելու փոխարեն մեկնել է Աբու ԴաբիԱնհրաժեշտություն է այս տարին նվիրել հոգևոր կյանքի վերանորոգմանը. Արամ Ա-ն կարևորեց ԲարենորգումըՄոսկվայում ձյան ծածկույթի բարձրությունը հասել է առավելագույն ցուցանիշների՝ գերազանցելով կլիմայական նորմանՇերեմետևոյում տրանսպորտային կոլապս է․ ShotՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարձակման դեպքում ամերիկյան բազաներն ու նավերը կդառնան «օրինական թիրախ»Մեծ Բրիտանիան կարող է զորք ուղարկել Գրենլանդիա. The TelegraphԱյն շահառուները, որոնց աշխատավարձը 200 000 դրամից պակաս է, կշարունակեն սպասարկվել սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակում. ԱՆԴեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ՀՀ վարչապետի կողմից Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին նվիրաբերված Աստվածաշնչի հանձնման արարողությանըՌուբիոն Նեթանյահուի հետ քննարկել է Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերըInstagram-ի 17,5 միլիոն օգտատերերի անձնական տվյալները արտահոսել են DarkNet. Malwarebytes94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրըԹթուջուր-Նավուր ավտոճանապարհին ձմեռային սպասարկման աշխատանքներ են կատարվումԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀալեպում պետական հաստատությունները վերսկսել են աշխատանքը, դպրոցները դեռ փակ կմնան. Մարիա ԳաբրիելյանԱրարատ Միրզոյանը և Քրիստինա Քվինը անդրադարձ են կատարել «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերինWarner Bros.-ը պատրաստում է լեգենդար «Մատանիների տիրակալը» եռագրության վերագործարկումը Ամերիկացիները կալանավորել են ռուսական ևս մեկ տանկեր
Մամուլ

Դատախազությունը հաստատեց Թագուհի Թովմասյանին. ինչ է սահմանում Ինտերպոլի կանոնադրությունը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը երեկ ուշագրավ փաստաթուղթ հրապարակեց Հայաստանի եւ Ինտերպոլի միջազգային քրեական ոստիկանության համագործակցության խայտառակ դրվագի մասին, ինչին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունը օրվա վերջում պարզաբանում տարածեց:

Այդ պարզաբանման շուրջ պատգամավոր Թագուհի Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տվեց իր մեկնաբանությունները:

«Ամենեւին հարկ չհամարելով անդրադառնալ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանի լիրիկական զեղումներին՝ անհրաժեշտություն եմ համարում անդրադառնալ դատախազության հրապարակած մասնագիտական պնդումներին, որոնք անկասկած հիմնազուրկ են: Այսպես, դատախազությունը մեզ «պարզաբանում է», որ միջազգային քրեական ոստիկանության կազմակերպությունը՝ Ինտերպոլը, քրեական արդարադատության ոլորտի պատասխանատու կառույց չէ: Ըստ դատախազության՝ Ինտերպոլը գործի հանգամանքներ, փաստական տվյալներ չի ուսումնասիրում, մեղադրանքի հիմնավորվածության կամ իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալու ոչ միայն իրավասություն չունի, այլեւ չի ստուգում մանրամասները։

Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչպես է որոշում կայացնում Ինտերպոլը, ինչի հիման վրա, եթե ոչ փաստական տվյալների: Հատուկ դատախազության եւ մեր լայն հանրության համար պարզաբանում եմ, որ Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածը սահմանում է. «Կազմակերպությանը խստիվ արգելվում է ձեռնարկել քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասայական բնույթի որեւէ միջամտություն կամ գործողություն»:

Այս հոդվածի հիմնական նպատակը, համաձայն Ինտերպոլի պաշտոնական պարզաբանումների, հետեւյալն է`
ա) Ինտերպոլի՝ որպես միջազգային կազմակերպության անկախության եւ չեզոքության ապահովում,
բ) հանձման մասին միջազգային նորմերին համահունչ լինելը,
գ) անձանց պաշտպանությունը ապօրինի քրեական հետապնդումներից։

Ինտերպոլի կանոնադրության 36-րդ հոդվածի համաձայն՝ Փաստաթղթերի վերահսկման հանձնաժողովն է, որ պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ կազմակերպության կողմից անձին վերաբերող փաստաթղթերի շրջանառությունը համապատասխանի կանոնադրության 3-րդ հոդվածի պահանջներին:

Իսկ երբ ծանոթանում ենք այդ մասնագիտական հանձնաժողովի կանոնակարգի 34-րդ հոդվածին, այն հստակ սահմանում է, որ նախքան որեւէ անձնական տվյալ շրջանառության մեջ դնելը հանձնաժողովը պարտավոր է հոգ տանել, որ այդ տվյալների շրջանառությունը համապատասխանի Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածի պահանջներին:

Իսկ հանձնաժողովի կանոնադրության 34-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է՝ որպեսզի հանձնաժողովը կարողանա համոզվել, որ անձի տվյալների շրջանառումը Ինտերպոլի խողովակներով չի խախտում Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, բոլոր վերաբերելի էլեմենտները պետք է ուսումնասիրվեն, եւ դրանցից առաջինը պետք է ուսումնասիրվի հանցանքի բնույթը, այն է՝ ներկայացված մեղադրանքը եւ դրա հիմքում դրված փաստերը»,- պարզաբանեց անկախ պատգամավորը:

Ահա Ինտերպոլի կանոնադրությունը, գործառույթները եւ առաջադրված մեղադրանքներին հիմնավորվածությունը կասկածի տակ դնելու իրավական ուղիները: Ստացվում է՝ դատախազությունը հաստատեց պատգամավորին, բայց այլ ձեւակերպմամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում