Որևէ հանցագործության հատկանիշ չեմ տեսնում Վազգեն Մանուկյանի խոսքում. Լարիսա Ալավերդյան
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի խոսքում, որի համար նրան կանչել են ՔԿ հարցաքննության հարուցված քրեական գործի շրջանակներում, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը որևէ հանցագործության հատկանիշ չի տեսնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ալավերդյանը։
«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3–րդ կետում ասվում է, որ պետություններում մարդու իրավունքները պետք է հարգվեն այնպես, որ մարդը ստիպված չլինի որպես վերջին միջոց դիմել ապստամբության։ Այսինքն՝ դա զգուշացում է և եթե նայեք Վազգեն Մանուկյանի ամբողջ խոսքը, երևում է, որ այն նույն այդ ոճով ու ոգով է ասվել, որ եթե չարվի մարդու իրավունքներից ելնելով ու ժողովրդի կամքով կամավոր հրաժարական չտա, ապա կարող է այդպիսի բան տեղի ունեցել»,– ընդգծեց նա։
Նշենք, որ հունվարի 26–ին, Արարատի մարզում՝ տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Վազգեն Մանուկյանն ասել էր, որ «եթե Նիկոլին վռնդելու սահմանադրական ճանապարհն արդյունքի չբերի, պետք է ապստամբություն անել։ Ժողովուրդն ապստամբության իրավունք ունի»։
Հավելենք, որ Վազգեն Մանուկյանն այսօր հրավիրվել է Քնչական կոմիտե հարցաքննության՝ ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում։
Անդրադառնալով նախօրեին Ազգային ժողովում դիպուկահարներին, և լուսաձայնային նռակներ ԱԺ տարածքում տեղադրելուն, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ դա ուժի սպառնալիքի ցուցադրում էր։
«Ոչ ժողովրդավար պետություններում մենք տեսել ենք, որ դա զուտ արվում է ճնշման, վախի մթնոլորտ ստեղծելու համար։ Այդ նույն հռչակագրում ասվում է, որ մարդիկ պետք է ազատ արտահայտեն իրենց կարծիքները և ազատ լինեն վախից ու կարիքից։ Ադրբեջանական վերնախավաի մասին ես միշտ ասել եմ, որ նրանք ոչ թե ոտնահարում են իրավունքները, այլ հակադրվում են այդ նորմերին, իրենք իրնեց դուրս են դնում այդ նորմերից, հիմա, ցավոք, նույնն անում է Հայաստանի իշխանությունները»,– նշեց Ալավերդյանը։


















































Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Անցած տարվա ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները