Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համոզված եմ՝ պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն ՀՀ-ի. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Նոր Ուղի և Գինեվետ բնակավայրերում 110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համար Այս գիշեր Ուկրաինան այս տարվա ամենամասշտաբայի օդային հարձակումն է իրականացրել Ռուսաստանի դեմ Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերում Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են՝ վերականգնման և բարելավման նպատակով․ Վաղարշապատի համայնքապետարան Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար Սահմանադրական դատարանի նիստը ուղիղ ԱՄՆ-ը կանոնավոր զորքեր է ուղարկել Վենեսուելա. նրան առաջինն օգնության հասան հակառակորդ երկրները Կառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկը Առողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրել

Համոզված եմ՝ պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն ՀՀ-ի. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԳազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Նոր Ուղի և Գինեվետ բնակավայրերում110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համարԱյս գիշեր Ուկրաինան այս տարվա ամենամասշտաբայի օդային հարձակումն է իրականացրել Ռուսաստանի դեմԳազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերումՊուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են՝ վերականգնման և բարելավման նպատակով․ Վաղարշապատի համայնքապետարանԵվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողներիՇվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համարՍահմանադրական դատարանի նիստը ուղիղԱՄՆ-ը կանոնավոր զորքեր է ուղարկել Վենեսուելա. նրան առաջինն օգնության հասան հակառակորդ երկրներըԿառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկըԱռողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրելԱպարանում առատ տեղումների հետևանքով փլուզվել է Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջըՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքըՄԻ պաշտպանն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանցՏեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստըԴատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցովԹրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարությունՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է հայտնելՍիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակելԻսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավիցՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցում նավերի տարհանումըԻսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձևԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիքՌուսաստանը դադարեցրել է Հայաստանից ողջ ձկնամթերքի ներկրումըԳառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարանՄեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմաններըՍեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներՎենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 188-իՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազՄաղթում եմ շարունակական հաջողություններ․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն ՌուբինյանըՈստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանըՊակիստանում փրկել են ֆրանսուհուն և նրա հինգ երեխաներին, որոնց ավելի քան 10 տարի ամուսինը գերության մեջ էր պահումԹուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվելՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազությունԱռանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականըԿիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթացՀունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՎերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննությանԿեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համարԷկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումինՇրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտումԿարծում եմ, որ Գոհար Մելոյանը ճիշտ կանի մանդատը վայր դնիՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինՇատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասին

Ցանկալի է, որ Սոցապ նախարարը գա Արցախից այդ հայտարարությունն անի, Երեւանում նստած ի՞նչ գիտեն. Դավիթ Գալստյան

Ցանկալի է, որ ՀՀ սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանը գա այդ հայտարարությունն անի Արցախից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ Արցախի «Արդարություն» կուսակցության խմբակցության նախագահ Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով նախարարի այսօրվա այն հայտարարությանը, թե Արցախում ճնշող մեծամասնության սոցիալական խնդիրները լուծված են։

«Թող գա այստեղ եւ ցույց տա, որ իրոք սոցիալական խնդիր չկա։ Երեւանում նստած ի՞նչ գիտեն Ղարաբաղում ինչ խնդիր կա։ Նման հայտարարություն անելու համար առնվազն պետք է պատերազմից հետո գոնե մեկ կամ երկու անգամ գար ու ծանոթանար խնդիրներին։ Այսօր Արցախում սկսած բնակֆոնդից վերջացրած մարդկանց առօրյա կյանքը կազմակերպելուց խնդիր կա։ Արդարացի լինելու համար ասեմ, որ այնպես չի՝ ոչինչ չի արվել։ Բայց ասել, թե խնդիրների մեծամասնությունը լուծված է, դա առնվազն պոպուլիստական հայտարարություն է»,- նշեց նա։

Դավիթ Գալստյանի խոսքով՝ այսօր Արցախում բոլորը սպասում են տնտեսական աշխուժացման, որը դեռ չկա. «Սպասում ենք կառավարության որոշմանը մարդկանց բանկում ունեցած պարտավորությունները մաս-մաս սուբսիդավորելու վերաբերյալ։ Իրականում որոշակի աջակցություն պետության կողմից լինելու է։ Միեւնույն ժամանակ այսօր բանկային ոլորտում նոր վարկավորում չկա, որը տնտեսության վրա անմիջապես իր բացասական ազդեցությունն է թողում։ Չկա այն ծավալի տնտեսական նախադրյալները, որ մեկ կամ երկու ամսից դրական տեղաշարժ լինելու է։ Որոշակի աշխատանքներ տարվում են։ Կան քաղաքացիներ, որոնց բիզնեսները մնացել են հակառակորդի վերահսկողության տակ, պետությունը նպատակ ունի նրանց որոշակիորեն աջակցել։ Հույս ունենք, որ դա տնտեսական որոշակի աշխուժացում կմտցնի»։

Նա նշեց, որ Արցախում չկա այնպիսի ընտանիք, որը պատերազմից տուժած չլինի։

Գալստյանն ասաց, որ ՀՀ կառավարության կողմից որպես սոցիալական աջակցություն ացախցիները պետք է 5 ամիս 68 հազար ՀՀ դրամ ստանային, սակայն պարզվեց, որ աջակցության ժամկետը դարձել է 4 ամիս։

Հարցին, ըստ իրեն, պատերազմ անցած ու տնտեսապես ոչ բարվոք երկրում արդյոք հնարավո՞ր են ներդրումներ, Գալստյանն ասաց. «Պատերազմի օրերին ամբողջ հայ ազգը մի բռունցք դարձավ ու խոշոր գումարներ ուղարկեց, սակայն, իհարկե, մարդկանց կրկին հուսախաբ արեցին՝ մուտքագրելով Հայաստանի պետբյուջե։ Արցախում ներդրումներ պետք է արվեն՝ հայրենասիրությունից ելնելով»։

Անդրադառնալով Արցախի պետական պարտքին՝ Դավիթ Գալստյանն ասաց՝ տեղեկություն ունի, որ պարտքը շատ է, սակայն, անհասկանալիորեն, պետական պարտքի չափը գաղտնի է պահվում.

«Ես Ազգային ժողովի նիստին Արցախի պետական պարտքի վերաբերյալ հարց եմ ուղղել Ֆինանսների նախարարին, քանի որ 4 միլիարդի չափով գումար է դրված պետբյուջե, ուզում էի իմանալ՝ որքա՞ն է Արցախի պետական պարտքը կազմում, սակայն նախարարը չհրապարակեց, ասելով, որ գաղտնիք պարունակող տեղեկություն է։ Ինձ համար անհասկանալի էր, թե ինչու պիտի պետական պարտքի չափը գաղտնիք լինի»։