Իշխանությունները փորձում են ազատվել Օնիկ Գասպարյանից, նա թույլ չի տալիս բանակը խառնել ներքաղաքական զարգացումներին. պահեստազորի գնդապետ
Ժամ առաջ պետք է կարողանանք այս իշխանություններից ազատվել, վախկոտ, դասալիք իշխանությունների հետ անհնար է անվտանգության ուղղությամբ առաջընթաց ապահովել թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կամավորական շարժում» ՀԿ խորհրդի անդամ, պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը:
Նրա դիտարկմամբ՝ չի զարմանա, որ պարզվի՝ այս իշխանությունները գաղտնի 4-րդ, 5րդ փաստաթուղթ են ստորագրել հակառակորդի հետ: Ըստ նրա՝ ապստամբությունը ժողովրդի իրավունքն է, երբ ասում են ապստամբություն, նկատի չունեն զենքի ձեռքին հեղաշրջում կատարել:
«Պետք է անհնազանդության տարբեր գորոծողություններով պարտադրել, որ գնան: Վախկոտների հետ ինչ գործ կարող ենք անել, նրանք վախենում են Ալիևի վրա մատ թափ տալ, հակադարձել»,-ասաց նա:
Արտաշես Մխիթարյանի խոսքով՝ դավաճան իշխանությունները նպատակ են դրել բանակը քանդել և ներքաղաքական իրադարձություններին խառնել: Նրա դիտարկմամբ՝ հենց այդ պատճառով է, որ հիմա էլ փորձում են բանակում կառավարման մոդելը փոխել, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նոր մոդելով ԳՇ պետը կլինի պաշտպանության փոխնախարարի կարգավիճակում, և զորքն ուղիղ նրան չի ենթարկվի, այլ՝ նախարարին:
«Ես չեմ կարծում, որ այդ մոդելը արդյունավետ կլինի, դա ավելի շուտ Օնիկ Գասպարյանից ազատվելու միտում է, ուրիշ տարբերակով չեն կարող, այդ տարբերակով են ուզում հեռացել բանակի կառավարումից: Իշխանությունների կողմից Վաղարշակ Հարությունյանը ավելի հեշտ կառավարվող է: Բանակը իշխանությունների կողմից այս դեպքում ավելի հեշտ կառավարելի կլինի, կփորձեն ներքաշել քաղաքական պայքարի մեջ: Հիմա չեն կարողանում ներքաշել, քանի որ կա ԳՇ պետ, ով թույլ չի տալիս»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...