Էսի բա ի՞նչ էր, Սասուն
Էսի պարտություն չէր: Այս մտքի հեղզինակը ԵԿՄ նախագահ, «Մենիմ ադըմըմ» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն է: Հիշո՞ւմ եք նրան: Այո, նա պատերազմի առաջին օրը կամ օրերին խորհրդավոր վիրավորում ստացավ եւ երկար ժամանակ անհետացավ տեսադաշտից:
Հիմա հայտնվել է եւ նիկոլի հրահանգով մտքեր է արտահայտում: «Հետագայում վերլուծեն էս պատերազմը, կասեն կամ էս ժողովրդի պսիխոլոգիան է պարտված, կամ սրանք չգիտեմ ինչ ազգ են, որ կարողացան աշխարհի 2 պետության դեմ կանգնեն, էսօրվա ժամանակակից զինտեխնիկայի դեմ կանգնած հայ զինվորը: Էսի պարտություն չէր, մեզ պետք չի չգիտեմ ինչեր կարդալ, մեզի պետք է մեր հայրենիքը պահել, պահպանենք, մեզի պետքա մեր հողին կառչած լինենք, էտա մաենամեծ գիտությունը աշխարհում»,- ասել է նա:
Սասուն, էսի ոչ թե պարտություն էր, այլ ստորացում եւ խայտառակություն, բայց ոչ թե բանակի, այլ ՀՀ եւ Արցախի իշխանությւոնների: Դուք հասցրիք երկիրն այս ծանր պարտության:
Դու հաստատ քարտեզ չգիտես, բայց բգոնե տեղյակ պիտի լինես, որ Շուշիում ու Հադրութում, Քարվաճառում ու Ավետարանոցում թուրքեր են: Թե՞ ս սա քո համար պարտություն չէ: Երեւի դու չգիտես ինչ է հաղթանակն ու ինչ է պարտությունը:
Իսկ մենք հիշում ենք եւ դեռ քեզ երկար ենք հիշեցնելու քո այն կեղտոտ հայտարարությունը որ արեցիր 2018-ի իշխանափոխությունից հետո: Հիշո՞ւմ ես, որ ասացիր, որ այս հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր է, քան Արցախյան պատերազմի հաղթանակը:
Դու այս հայտարարության համար դեռ պատասխան ես տալու: Ու լավ իմացիր, էսի պարտություն էր, ծանր պարտություն եւ դրա մեղավորը դուք եք, դու նիկոլը, լենան ու մյուսներդ, որի համար պատասխան եք տալու: Չեք կարող չտալ:
Top-News.am


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...