Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկու եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար Հաստատ հրեշտակ չեմ. Իտալիայի վարչապետը՝ իր դեմքով հրեշտակի որմնանկարի մասին Նա այնքան հաճախ էր փորձում ինձ համոզել գնալ իր կղզին, որ վերջիվերջո, ես պարզապես արգելափակեցի նրան. Մասկ Քաղցկեղը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժել Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունները Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին. նրա մոտ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) ԱՄՆ բանակցում է կարևոր հանքային նյութերի մատակարարման ուղղությամբ Ալկոհոլի օգտագործման մակարդակով հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը ստորին հորիզոնակններում է ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի վարձակալության պայմանագրերը սահմանված ընթացակարգերով կասեցվել են. Ռոմանոս Պետրոսյան Մենք միակն ենք, ում օրենքով թույլատրվում է իրականացնել հարձակողական հաքերային գործողություններ. FE Ամերիկացի զինվորականների մի խումբ մեկնել է Նիգերիա Հայ-թուրքական սահմանը կբացվի մարտին. Գարո Փայլան

Երկու եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համարՀաստատ հրեշտակ չեմ. Իտալիայի վարչապետը՝ իր դեմքով հրեշտակի որմնանկարի մասինՆա այնքան հաճախ էր փորձում ինձ համոզել գնալ իր կղզին, որ վերջիվերջո, ես պարզապես արգելափակեցի նրան. ՄասկՔաղցկեղը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժելԱբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցություններըՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին. նրա մոտ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)ԱՄՆ բանակցում է կարևոր հանքային նյութերի մատակարարման ուղղությամբԱլկոհոլի օգտագործման մակարդակով հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը ստորին հորիզոնակններում է ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի վարձակալության պայմանագրերը սահմանված ընթացակարգերով կասեցվել են. Ռոմանոս ՊետրոսյանՄենք միակն ենք, ում օրենքով թույլատրվում է իրականացնել հարձակողական հաքերային գործողություններ. FEԱմերիկացի զինվորականների մի խումբ մեկնել է ՆիգերիաՀայ-թուրքական սահմանը կբացվի մարտին. Գարո ՓայլանՀՀ վարչապետը հանդիպել է «Զայեդ» մրցանակաբաշխության գլխավոր քարտուղարի հետՀանցագործները հասանելիություն են ստացել տուժողների բանկային քարտերին, դուրս բերել դրանցում առկա գումարները, ձևակերպել վարկերԱռաջարկվում է բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին տրամադրել ՀԴՄ կտրոնՔրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներՑույցը դադարեցնելու համար ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր են օգտագործվել Քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվում են լայնածավալ վերանորոգումներԱրդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ. Սրբուհի Գալյան (տեսանյութ)Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի քննարկել եկեղեցու և անկախության հռչակագրին առնչվող դրույթներըԱպօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ (ֆոտոշարք)Նոր գործարքով Մասկի կարողությունը հասել է շուրջ 800 մլրդ դոլարի. ForbesԹրամփի վարչակազմը հատուկ նշանակություն է տալիս «Թրամփի երթուղի» ծրագրին. Թրամփի հատուկ բանագնացԱբու Դաբիում ուժեղացվել են Ռուսաստանի դեսպանատան անվտանգության միջոցները Ավստրալիան պլանավորում են վաճառքի հանել տասնյակ ռազմական օբյեկտներԱՄՆ-ը կունենա հարյուր հազարավոր զինված անօդաչու թռչող սարքերՍահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին. ԳալյանԿանադան միջուկային զենք ձեռք բերելու ծրագրեր չունիՄիացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև առևտրային կապերը կլինեն խաղաղության լավագույն երաշխիքըԳործազուրկ քաղաքացիների թիվը 2018-ի համեմատ մոտավորապես կիսով չափ նվազել է. ԱՍՀ նախարարԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂԵրկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին առօրյայում. Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումըԳավառի մանկատան նախկին տնօրենը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ«Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրին մասնակցելու հնարավորությունՀայտնի են ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Տալլինի միջազգային մրցաշարումԸնդունվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի հայտերԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օտարերկրյա տեսալսողական ծրագրերի վերաբերյալ սահմանափակումներինՓաշինյանը և Ալիևը Աբու Դաբիում հանդիպումը շարունակում են «դեմ առ դեմ» ձևաչափովԷստոնիան կալանել է բեռնատար նավ՝ ռուսաստանցի նավաստիներովՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներինՎուլֆն ու Էփշտեյնը դավադրություն են կազմակերպել իմ դեմ. ԹրամփԿոլումբիայի առաջնորդը Թրամփին է տրամադրել ամբողջ աշխարհում հետապնդվող թմրաբարոնների ցուցակըԴատախազությունը ներկայացնում է 2025 թվականին բացառիկ լիազորության շրջանակներում պետությանն ու համայնքներին վերադարձված անշարժ գույքերի ցանկը՝ ըստ մարզերիՍյունիքի մարզում ձյուն է տեղում Բուլինգի դեպքերի կանխարգելումն ու բացահայտումը ՆԳՆ Համայնքային ոստիկանության ուշադրության կենտրոնում (տեսանյութ)ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները տեղի կունենան Օմանում Փրկարարները Հրազդան քաղաքի մի շարք հասցեներում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ կանխելով վտանգը (ֆոտոշարք)Վթարային ջրանջատում Մեղրի քաղաքումԱրարատի քրեական ոստիկանները Արմաշ գյուղի բնակչի տանը ապօրինի հրազեն են հայտնաբերվելԴատախազության հերթական հայցերը բավարարվել են. Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին
Արցախ

Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությունը չի կարող պայմանավորված լինել դրա ճանաչմամբ. Դավիթ Բաբայան

Հումանիտար բնույթի խնդիրները չեն կարող կապվել քաղաքական ճանաչման հետ: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Պարոն Բաբայան, ի՞նչ իրավիճակ է արտաքին քաղաքականության մեջ եւ ի՞նչ խնդիրներ են դրված Հանրապետության առջեւ:

Այն, ինչի միջով ստիպված էին անցնել Արցախն ու հայ ժողովուրդը, բնականաբար չի կարող չազդել մեր երկրի արտաքին քաղաքականության վրա եւ որոշակի շտկումներ մտցնել դրա իրականացման մեջ: Կարելի է ասել, որ, անկախ պատմական հարվածներից եւ մարդկային ու տարածքային անփոխարինելի կորուստներից, մի շարք ավանդական խնդիրներ արտաքին քաղաքականության մեջ մնացել են անփոփոխ: Դա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական խաղաղ կարգավորումն է, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, երկկողմ կապերի զարգացումը: Բնականաբար, ներհայկական կապերի հետագա ամրապնդումն անսասան է մնացել: Սակայն ներկա իրավիճակը եւս մի շարք կարեւոր մարտավարական փոփոխություններ է թելադրում: Առաջին հերթին, արտաքին քաղաքականությունը պետք է շատ ճկուն լինի: Ավելին, ըստ էության, դիվանագետները ոչ միայն պետք է արտաքին քաղաքականության մեջ անմիջականորեն ներգրավված մարդիկ լինեն, այլ նաեւ` պետական ​​շատ կառույցներ: Սա ժամանակի հրամայականն է: Բոլոր քայլերը պետք է մի քանի քայլ առաջ մտածվեն, PR-ը, հույզերն եւ կենացները պետք է նվազագույնի հասցվեն: Բնականաբար, այսօր գերխնդիրն Արցախի սուբյեկտիվության պահպանումն է, այդ թվում` աշխարհաքաղաքական: Իսկ Արցախի աշխարհաքաղաքական նշանակությունը նույնիսկ այս վիճակում է մնացել, քանի որ Անդրկովկասյան տարածաշրջանը, ուժերի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը դրանում մեզ հետ մի բան է, առանց մեզ` բոլորովին այլ: Ավելին, Արցախի անհետացումը տեկտոնական պայթյունների դետոնատոր կդառնա Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Վոլգայի շրջանի, Արեւելյան Եվրոպայի եւ այլնի հսկայական տարածություններում: Սրանք իրավիճակի ամենակարեւոր առանձնահատկություններն են: Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերում Արցախի արտգործնախարարության լուծարման վերաբերյալ տեղեկատվության տարածմանը, ապա այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Համենայն դեպս մենք նման տեղեկատվություն չունենք: Ի դեպ, այդ լուրերը մեկնաբանել է Արցախի բարձրագույն ղեկավարությունը, նշվել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Արտաքին գործերի նախարարությունն աշխատում է իր նախկին ռեժիմով: Հիմա մի քիչ ավելի շատ աշխատանք կա: Մենք չենք գովազդում մեր աշխատանքը, եւ դա ճիշտ է: Աշխատանքի դաշտը մեծ է եւ աշխատանքի ծավալը` եւս:

ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում հրապարակումներ եղան Արցախ մուտք գործելու հետ կապված խնդիրների մասին: Պարզաբանեք` ինչի՞ մասին է խոսքը:

Ահաբեկիչների` հանրապետություն մուտքը կանխելու համար վերահսկման նոր համակարգ է ներդրվում: Մենք բարելավում ենք վիզաների տրամադրման համակարգը, եւ իսկապես տեխնիկական խնդիրներ կան: Մենք ներողություն ենք խնդրում անհանգստության համար. մի քանի օրից բոլոր հարցերը լիովին կլուծվեն:

Ճշտեմ. հրապարակումներն այն մասին էին, որ այսուհետ Ստեփանակերտը մուտքի թույլտվությունները համաձյնեցնելու է Բաքվի հետ: Դա ճի՞շտ է:

Բաքվի հետ որեւէ համաձայնություն չկա եւ չի կարող լինել: Համակարգն Արցախի Հանրապետության տարածք մուտքի համար Բաքվի հետ համաձայնություն չի ենթադրում: Այս համատեքստում Ադրբեջանից որեւէ կախվածություն լինել չի կարող:

Շատ է խոսվել չճանաչված երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանության մասին: Ինչպե՞ս են գործերն ընթանում այդ մասով:

Ինչ վերաբերում է հումանիտար ոլորտին, ապա կարգավիճակը չպետք է որեւէ նշանակություն ունենա: Ի՞նչ է ստացվում, եթե պետությունը ճանաչված չէ, ապա դրա ժողովրդին կարելի է ցեղասպանության ենթարկել, իսկ հետո ասել` պետությունը ճանաչված չէ՞: Այդպես կարելի է վարվել ցանկացած պետության հետ, հետ կանչել ճանաչումը, ցեղասպանություն կազմակերպել, ապա ասել, որ այն չճանաչված պետություն է: Նման քաղաքական խտրականությունն անընդունելի է: Քանի որ ճանաչված լինելը եւ հումանիտար խնդիրները կապված չեն: Չի կարող ժողովրդի կամ նրա մշակութային ժառանգության դեմ ցեղասպանության արդարացումը պայմանավորված լինել ճանաչման բացակայությամբ: Սա մարդասիրական իրավունքի, բարոյականության եւ էթիկայի կոպիտ խախտում է:

Խոսվում է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտության մասին, սակայն փաստացի... Ադրբեջանը համառորեն հրաժարվում է թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների այցը:

Դա նույնպես շատ լուրջ խնդիր է: Այստեղ խաղաղապահները շատ կարեւոր դեր են խաղում: Հենց Ռուսաստանի եւ նախագահ Պուտինի ջանքերի շնորհիվ է, որ Դադիվանք համալիրն փաստացի չի ավերվել Ադրբեջանի կողմից: Բայց կան բազմաթիվ հուշարձաններ, եկեղեցիներ եւ խաչքարեր, որոնք անխնա ոչնչացվում են ադրբեջանական կողմի կողմից, եւ մենք ոչ մի կերպ չենք կարող ազդել դրա վրա: Ուստի կարեւոր է, որպեսզի ներգրավված լինի միջազգային հանրությունը, որպեսզի պատասխանատվությունը չլինի բացառապես խաղաղապահների կամ մի կողմի վրա, այս դեպքում` Ռուսաստանի: Չէ որ մշակութային ժառանգությունը համաշխարհային հարստություն է: Դա պետք է արվի միջազգային կառույցների, այս դեպքում` ՄԱԿ-ի կողմից, որը, ըստ համաձայնության, պետք է նաեւ մասնակցի հումանիտար հարցերի լուծմանը Ղարաբաղում: