Հայաստանից Լաչինով Արցախ կարող են տեղափոխվել միայն Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիները. Միքայել Մինասյան
Ի լրումն երեկվա գրառմանը: Ֆրանսիական պատվիրակության հետ կապված պատմությունից հետո Ռուստամ Մուրադովը՝ Արցախում ռուս խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարը, գրել է Վաղարշակ Հարությունյանին նամակ, որում, մասնավորապես, ասել է, որ հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար եւ նախքան նոր հրահանգներ ստանալը խաղաղապահները Արվախի տարածք թույլ կտան մուտք գործել այն երկրների քաղաքացիներին, որոնք ստորագրել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Ի լրումն երեկվա գրառմանը: Ֆրանսիական պատվիրակության հետ կապված պատմությունից հետո Ռուստամ Մուրադովը՝ Արցախում ռուս խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարը, գրել է Վաղարշակ Հարությունյանին նամակ, որում, մասնավորապես, ասել է, որ հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար եւ նախքան նոր հրահանգներ ստանալը խաղաղապահները Արցախի տարածք թույլ կտան մուտք գործել այն երկրների քաղաքացիներին, որոնք ստորագրել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը: Նամակում նշված է, որ այդպիսի անցումը կիրականացվի Նիկոլի եւ Իլհամի ԲԱՆԱՎՈՐ պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք են բերվել հունվարի 11-ին: Վաղարշակ Հարությունյանը գաղտնի է պահել այդ նամակը:
Այդ նամակի էությունը կայանում է նրանում, որ Հայաստանից Լաչինով դեպի Արցախ կարող են տեղափոխվել միայն Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիները: Մնացած բոլորին անհրաժեշտ կլինի ստանալ Ադրբեջանի թույլտվությունն Արցախ այցելելու համար: Դե ինչ, ակնհայտ է, որ Հայաստանը հաստատել է իր կարգավիճակը՝ որպես քավության նոխազ, եւ չի մտածում այդ վիճակից դուրս գալու մասին: Այդ հարցի շուրջ Հայաստանի ԱԳՆ-ի լռություն դրա վառ ապացույցն է:
Հ.Գ. Ես անկեղծորեն մաղթում եմ հաջողություն սփյուռքի հայերին, Նիկոլին բոլոր վերջույթներով սատարողներին եւ Արցախ այցելել ցանկացողներին ադրբեջանական դեսպանատների անձնակազմի հետ շփման գործում»,-գրել է Միքայել Մինասյանը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ