Սենոր Հասրաթյանը հարց է ուղղել «մուրացանյան «առաքյալ» Զարեհ Սինանյանին
2018թ. ապրիլյան իշխանազավթումից հետո Հայաստանը «շենացնելու» նպատակով հեռավոր Ամերիկայից Հայրենիք վերադարձած եւ սփյուռքի գործերով հանձնակատարությունը ստանձնած Զարեհ Սինանյանը, այսօր լրատվամիջոցների հետ զրույցում խոսելով ներգաղթի մասին, ոչ ավել, ոչ պակաս ասաց հետեւյալը. «...սպասելիքներ (ներգաղթի հետ կապված) միշտ էլ կան, բայց ակնհայտ է, որ այժմ մարդիկ հոգեբանական անկում են ապրում՝ պատերազմի բացասական արդյունքների հետ կապված, ուստի սպասվում է, որ կարճ ժամանակահատվածում միգրացիոն արտահոսք տեղի կունենա...»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա, նաեւ հավելել է. «Կուզեի հարց ուղղել Հայրենիքի հոգսերով մտահոգ մուրացանյան այս «առաքյալին»,- իսկ կարո՞ղ եք ասել, թե որքան հայրենադարձներ ունեցանք օտար ափերում բնակվող եւ «թավշյա հեղափոխությունից» հոգեբանական վերելք ապրած մեր հայրենակիցների շրջանում, չէ՞ որ մինչեւ պատերազմը երկուսուկես տարի շարունակ երկիրը խաղաղության մեջ էր... Իհարկե չեք կարող ասել... Չեք կարող ասել, որովհետեւ ինչպես մինչեւ պատերազմը, այնպես էլ պատերազմից հետո չի եղել ու չի լինելու ներգաղթ..
Իսկ դուք եւ ձեր թիմակիցները հիմա էլ շարունակելու եք այս ապիկար իշխանության հայրենակործան սայթակումներն «արդարացնել» պատերազմի թողած «բացասական» հետեւանքներով...
Հ.գ.- Դուք՝ ձեր հանցավոր քաղաքականությամբ ոչ միայն չեք կարող երկրի համար ապահովել հայրենադարձություն, այլեւ այդպես շարունակելու դեպքում, շատ հավանական է արձանագրվեն հայրենազրկման ավելի վտանգավոր չափեր... Իսկ գուցե հենց դա է ձեր վերջնական նպատակը, բայց մեզ համար՝ ոչ»:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...