340 դոլար արժեցող շամպայն և 1900 դոլար արժեցող գինի․ Աննա Հակոբյանի էլիտար խնջույքը Մոսկվայում
Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը և իր դուստրերը շարունակում են իրենց երջանիկ շրջագայությունը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում։ Այս մասին գրում է politik.am-ը։
«Մոսկվան այս անգամ Աննա Հակոբյանի և իր երեխաների համար բացահայտվում է յուրովի։ Նրանք գուցե նախկինում էլ են այդ քաղաքում եղել, բայց հիմա էլիտար հյուրեր են, որ այցելում են ամենաթանկարժեք ռեստորաններ և հյուրանոցներ, շրջում են թիկնապահների ուղեկցությամբ և հասարակ քաղաքացիների նախանձով լի հայացքների ներքո։
«Մեդիապորտ» տելեգրամյալ ալիքն արդեն գրել էր, որ Աննա Հակոբյանը դուստրերի հետ հունվարի 13-ին «Արարատ Հայաթ» հյուրանոցից գնացել է Մոսկվայի ամենաէլիտար «Պուշկին» ռեստորան՝ հին նոր տարին տոնելու:
Նրան ուղեկցել են անվտանգության մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև Փաշինյանի տիկնոջը սպասարկում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը՝ ողջ կազմով։
Այդ օրը ռեստորանում են եղել ազգությամբ հայ այլ այցելուներ, որոնք որոշակի մանրամասներ են ներկայացրել մեզ։ Նախ շատերի համար զարմանալի է եղել, թե ինչ է նշում Աննա Հակոբյանը, երբ իր ամուսնու ղեկավարությամբ պարտության է տարել Հայաստանը։ Շատերը զարմացած են եղել այն հանգամանքից, որ նույն օրը Շուշիում էլ Ալիևներն էին տոնում իրենց հաղթանակը։
Ներկաներին զարմացրել է նաև Աննա Հակոբյանի և իր շքախմբի ճոխ պատվերները։ Ըստ ականատեսների, Աննա Հակոբյանի սեղան մի քանի շիշ «Veuve Clicquot» («Կլիկոյի Այրի») շամպայն են մատուցել, որի մեկ շիշն արժե ավելի քան 340 դոլար և երկու շիշ «Chateau Margaux», որի մեկ շիշն արժե ավելի քան 1900 դոլար։
Մենք փորձեցինք կապ հաստատել Աննա Հակոբյանի գրասենյակի հետ՝ մեկնաբանություններ ստանալու նպատակով և որպեսզի ճշտեինք, թե ովքե՞ր են վճարել գերթանկարժեք այս ճաշկերույթի համար, արդյո՞ք այն կազմակերպվել է պետության հաշվին, բայց մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին»,- ասված է կայքի հրապարակած հոդվածում։


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ով ինչպես է սիրում Հայաստանը