Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
12-րդ դասարանում պետական ավարտական քննություններ են. ԿԳՄՍ Մեկնարկել են շախմատի Հայաստանի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունները Ֆրանսիան փետրվարի 6-ին հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում Պետական կառավարման համակարգում պարգևավճարների մասին որոշումներն առհասարակ գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ Կառավարության պարզաբանումը Մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով. Երևանի ավտոբուս ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը գետնի վրա արդեն իսկ նպաստել է խաղաղության օրակարգի առաջմղմանը. Վասիլիս Մարագոս ՀՀ կառավարությունն առաջարկում է պարզեցնել ԵԱՏՄ շրջանակներում հայ գործարարների համար փաստաթղթաշրջանառության գործընթացը Հայաստանը TRIPP-ի շրջանակում համատեղ կկառավարի տարածաշրջանային և միջազգային երկաթուղային հոսքերը Եթե Իրանում որևէ հաջողության հասան, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան TRIPP-ի շրջանակում անվտանգային բոլոր հարցերը լուծելու են հայ իրավապահները, այլ ուժեր չեն լինելու Չգիտեմ՝ ինչ 3 միլիարդի մասին եք խոսում. Ֆինանսների փոխնախարար Մենք պատրաստ ենք մասնակցել ավելի լայն միակցվածության օրակարգին. ԵՄ դեսպանը՝ TRIPP-ի մասին

12-րդ դասարանում պետական ավարտական քննություններ են. ԿԳՄՍՄեկնարկել են շախմատի Հայաստանի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնություններըԱՄՆ-ն մտադիր է կալանավորել Վենեսուելայի հետ կապված տասնյակ լցանավերը․ ReutersՖրանսիան փետրվարի 6-ին հյուպատոսություն կբացի ԳրենլանդիայումՊետական կառավարման համակարգում պարգևավճարների մասին որոշումներն առհասարակ գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ Կառավարության պարզաբանումըՄայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով. Երևանի ավտոբուսՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը գետնի վրա արդեն իսկ նպաստել է խաղաղության օրակարգի առաջմղմանը. Վասիլիս ՄարագոսՀՀ կառավարությունն առաջարկում է պարզեցնել ԵԱՏՄ շրջանակներում հայ գործարարների համար փաստաթղթաշրջանառության գործընթացըՀայաստանը TRIPP-ի շրջանակում համատեղ կկառավարի տարածաշրջանային և միջազգային երկաթուղային հոսքերըԵթե Իրանում որևէ հաջողության հասան, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպանTRIPP-ի շրջանակում անվտանգային բոլոր հարցերը լուծելու են հայ իրավապահները, այլ ուժեր չեն լինելուՉգիտեմ՝ ինչ 3 միլիարդի մասին եք խոսում. Ֆինանսների փոխնախարարՄենք պատրաստ ենք մասնակցել ավելի լայն միակցվածության օրակարգին. ԵՄ դեսպանը՝ TRIPP-ի մասինՏեր Ասողիկ աբեղա Կարապետյանը հրավիրվել է Քննչական կոմիտեԻնչքան ԵՄ-ի հետ համատեղելիությունը հնարավոր կլինի, մենք կշարունակենք մնալ ԵԱՏՄ-ի անդամՖիդանը երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել Արաղչիի հետՀԱՊԿ-ի մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր միջազգային շուկային հասանելիություն ունենալու համար. Նիկոլ ՓաշինյանՀայաստանն աներկբա և միանշանակ ուզում է լինել Եվրամիության լիիրավ անդամ. ՓաշինյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույցՍթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները պլանավորում են այցելել Մոսկվա. BloombergՉի լինելու TRIPP որևէ ենթակառուցվածք, որտեղ կսահմանափակվի ՀՀ ինքնիշխանությունը. Միրզոյան (տեսանյութ)Թրամփը սպառնացել է քաղաքացիությունից զրկել խարդախության մեջ մեղադրվող ներգաղթյալներինՁմռանը մաշկը առողջ պահելու համար պետք է խուսափել որոշ գործոններից․ ՀՀ ԱՆ ՀՀ ինքնշխանությունը TRIPP երթուղու անվտանգության և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են (տեսանյութ)Մեղադրանք է առաջադրվել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա ՏիմոշենկոյինՀաստատվել է 2026 թվականի առաջին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցըԻրանը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դատապարտել ԱՄՆ-ի կողմից ուժի կիրառման սպառնալիքներըՉեմ նախանձում որոշ ընդդիմադիրների և մարգինալ խմբակների. մանիպուլացնելը շատ դժվար է լինելու. Միրզոյան28 օր առանց մաքուր օդի․ մայրաքաղաքի օդի աղտոտվածության աստիճանը նոյեմբերինՉինաստանը և Ռուսաստանը ընդլայնում են իրենց ներկայությունը Արկտիկայում«Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկում«Մենք ընտրում ենք Դանիան, այլ ոչ թե ԱՄՆ-ն». Գրենլանդիայի վարչապետՌուսաստանի և Թուրքիայի մասնակցությունը TRIPP նախագծին չի քննարկվել․ ՄիրզոյանԱյս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպանՔննարկել ենք այն խոչընդոտները, որոնք չեն համապատասխանում խաղաղության դրական տենդենցներին. Միրզոյանը՝ Ռուբիոյի հետ Բաքվում պահվող հայերի հարցը քննարկելու մասինՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարանԱռանց Հայաստանի համաձայնության՝ TRIPP-ի բաժնեմասերը չեն կարող վաճառվել. ՄիրզոյանԹրամփի հատուկ բանագնացը գաղտնի հանդիպել է Իրանի՝ գահընկեց արված շահի որդու հետԵՄ-ն քննարկում Ռուսաստան-Ուկրաինա հարցով բանակցությունների համար հատուկ ներկայացուցիչ նշանակելու հարցըԱմերիկյան ընկերությունը TRIPP ծրագրի զարգացման պատասխանատվությունը կստանձնի նախնական՝ 49 տարվա ժամկետովՇտապօգնության ավտոմեքենան Թեղուտի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցՃՏՊ Քաջարան-Կապան ավտոճանապարհին․ կան տուժածներՀամաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է գիշերը. Արարատ Միրզոյանը՝ TRIPP նախագծի իրականացման շրջանակի մասինԹրամփը խոստացել է «շատ վճռական գործողություններ» ձեռնարկել, եթե Իրանի իշխանությունները մահապատժի ենթարկեն ցուցարարներինԻրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Իրանում տեղի ունեցող ցույցերըՌուսաստանի հարձակման հետևանքով Կրիվոյ Ռոգում ավելի քան 700 տուն մնացել է առանց ջեռուցման, իսկ 45,000 մարդ՝ առանց հոսանքիԹրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվшծների համարԺամանակակից ամենագնացներ ու հրշեջ-փրկարարական մեքենաներ՝ Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներին (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԲախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած
Հայաստան

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հայտարարությունը՝ Մարալ Նաջարյանի և այլ գերիների վերաբերյալ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտարարություն է տարածել Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանի և այլ գերիների վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է.

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմական գործողությունների հետեւանքով, ի թիվս այլնի, շարունակում է չլուծված մնալ Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներին ու նրանց իրավունքներին վերաբերող հարցերը։

2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարված ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարության 8-րդ կետով հստակ սահմանվում է, որ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»։

Չնայած նշվածի՝ Ադրբեջանում դեռեւս շարունակում են գերության մեջ մնալ ՀՀ քաղաքացիներ։ Ավելին, հրադադարի հայտարարության ստորագրումից հետո անգամ շարունակվում են գերեվարվել քաղաքացիական անձինք։ Նշված դեպքերից մեկով՝ նոյեմբերի 10-ին գերեվարվել է Մարալ Նաջարյանը, ով գտնվում է Բաքվի բանտում։ Ասվածը հաստատվել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։ Իր հերթին, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանում է գտնվում առնվազն 4 կին գերի։

Չնայած բոլոր գերիների վերադարձի կամ ազատ արձակման հրամայականին՝ բարձր մակարդակի բանակցություններում հանիրավի չի քննարկվում գերիների հարցը, եւ Փաշինյան-Պուտին-Ալիեւ ձեւաչափում մարդու իրավունքները շարունակվում են ստորադասվել ճանապարհային հանգույցների ապաշրջափակման խնդրին, ինչն ուղղակիորեն անընունելի է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման տեսանկյունից։

Հարկ է նկատել, որ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով կարգավորվում են պատերազմի ժամանակ գործող պատերազմի իրավունքը (jus in bello)։ Սա միջազգային իրավունքի այն ճյուղն է, որը ձգտում է սահմանափակել զինված ընդհարման ազդեցությունը՝ պաշտպանելով նաեւ այն անձանց, ովքեր չեն մասնակցում ռազմական գործողություններին։ Այս առումով՝ կարեւոր է ընդգծել 1949 թվականի օգոստոսի 12-ին ընդունված երկու՝ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնեւի երրորդ կոնվենցիայի (Ժնեւի երրորդ կոնվենցիա) եւ «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնեւի չորրորդ կոնվենցիայի (Ժնեւի չորրորդ կոնվենցիա) կարգավորումները։

Նշված կոնվենցիաները ոչ միայն անդրադառնում են բոլոր հանգամանքներում եւ առանց որեւէ խտրականության անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի պահպանմանը, այլեւ հատուկ կարգավորումներ են պարունակում պատերազմական իրավիճակներում հայտնված կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

Ժնեւի երրորդ կոնվենցիայի 14-րդ հոդվածով ամրագրված է կանանց նկատմամբ հարգանքի եւ արժանապատիվ վերաբերմունքի սկզբունքը։ Ժնեւի չորրորդ կոնվենցիայի 27-րդ հոդվածով սահմանվում է, որ «Կանայք պետք է հատկապես պաշտպանված լինեն իրենց պատվի դեմ կատարվող ցանկացած ոտնձգությունից, մասնավորապես՝ բռնաբարությունից, բռնի մարմնավաճառությունից կամ անպարկեշտ հարձակման ցանկացած ձեւից»։ Միաժամանակ, Ժնեւի երրորդ կոնվենցիայի 25-րդ հոդվածով սահմանվում է, որ «Այն ճամբարներում, որտեղ տղամարդկանց կողքին գտնվում են ռազմագերի կանայք, նրանք պետք է ապահովված լինեն առանձին ննջասենյակներով»։ Նույն կոնվենցիայով նաեւ նախատեսվում է ռազմագերիների առողջության պահպանման, ինչպես նաեւ հիգիենիկ միջավայրի ապահովման կանոնները, իսկ բոլոր այն ճամբարներում, որտեղ պահվում են ռազմագերի կանայք, նրանց համար պետք է տրամադրվեն հիգիենիկ միջավայրի պահմանման համար առանձին հարմարություններ:

Իր հերթին, 1974 թվականի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Արտակարգ իրավիճակներում եւ զինված բախումներում կանանց եւ երեխաների պաշտպանության մասին» հատուկ հռչակագիրը եւս սահմանում է, որ պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը` ապահովելու այնպիսի միջոցառումների արգելումը, ինչպիսին են կանանց նկատմամբ հետապնդումները, խոշտանգումները, պատժիչ միջոցառումները, ստորացուցիչ վերաբերմունքն ու բռնությունը։

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետությում շարունակվող լայնամասշտաբ պատերազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից դրսեւորված առանձնակի դաժանության դեպքերը, Ադրբեջանում պարբերաբար շարունակվող հայատյացության քաղաքականությունն ու ռազմագերիների նկատմամբ ծայրաստիճան դաժան վերաբերմունքը՝ անհրաժեշտ ենք համարում գործուն քայլեր ձեռնարկել բացառելու գերեվարված բոլոր անձանց նկատմամբ հնարավոր իրավունքների խախտման դեպքերը։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք.

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներից՝ երաշխավորել իրենց մանդատի եւ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում ամրագրված մարդու իրավունքների պաշտպանությունը՝ ապահովելով կին գերիների պահման պատշաճ պայմանները, այդ թվում՝ սեռական եւ ֆիզիկական բռնությունից զերծ լինելու իրավունքի պաշտպանությունը։

ՀՀ կառավարությունից՝ գործուն քայլեր իրականացնել՝ գերիների վերադարձի գործընթացի ուղղությամբ։