Կրակել են իշխանությունների մտերիմ հեղինակության՝ չաղ Ռուստամի մեքենայի վրա
Dejavu-ն գրում է․ Մամուլում երեկ գրվեց, որ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի ավտոկայանատեղիում և մուտքի մոտ հայտնաբերվել են կրակոցի հետքեր ունեցող «Յաշիկ» և Mercedes AMG GL42 մակնիշի ավտոմեքենաներ՝ ռուսական պետհամարանիշներով։
«Հրապարակին» մանրամասներ են հայտնի դարձել այն մասին, որ մեքենաները պատկանում են քրեական հեղինակություն համարվող Ռուստամ Ստեփանյանին, որն առավել հայտնի է Չաղ Ռուստամ անունով։ Կրակոցները հնչել են «Թոխմախի» գերեզմանատանը, որտեղ հայտնաբերվել են նաև կրակված պարկուճներ:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո անվտանգության խնդիր է ունեցել, որը իրականացրել են նաեւ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Չաղ Ռուստամը, որը ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) մտերիմը լինելով, ներգրավվել է այդ գործին։
«Հրապարակի» տեղեկություններով՝ կրակոցների մասին տեղեկանալով՝ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հանձնարարել է հատուկ ուշադրության տակ պահել այս գործը, քանի որ այն ուղիղ սպառնալիք է համարել իր անվտանգությանն ուղղված։ Սակայն պարզվել է, որ կրակոցները եւ կոնֆլիկտը, որը ծագել է Ստեփանյանի հետ, կենցաղային հողի վրա է եղել՝ ճանապարհ չզիջելու, հայհոյելու եւ այլն։


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ով ինչպես է սիրում Հայաստանը