Դավաճանի պիտակ մի վերցրու վրադ ու հեռու մնա Փաշինյանից․ հարազատները նախատել են ոստիկանապետին
Politik.am-ը գրում է. «Տոնական օրերը ընտանիքի եւ հարազատների շրջանում անցկացրած ոստիկանապետ Վահե Ղազարյանը, պարզվում է, դժվար օրեր է անցկացրել։ Ղազարյանի հարազատներn այդ օրերին փորձել են նրան «խելքի բերել» ու հեռու պահել Նիկոլ Փաշինյանից։
Ղազարյանի մտերիմների հավաքույթի մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ նրան հիշեցրել են, թե ով է Նիկոլ Փաշինյանը։ Հարազատներից մեկը Վահե Ղազարյանին ասել է, որ ինքը պետք է, որ բոլորից լավ իմանա, թե ինչ մարդկային որակներ ունի Փաշինյանը եւ որ անհրաժեշտության դեպքում բոլորին կդնի զոհասեղանին, միայն թե փրկի իր կաշին․ «Քո աշխատանքով վաստակել ես ուսադիրներդ, ինչու ես մնում Հայաստանին դավաճանած Փաշինյանի հետ։ Ի՞նչ է կարծում ես դու երկրից կարեւոր կարող ես լինել իր համար։ Դավաճանի պիտակ մի վերցրու վրադ ու հեռու մնա Փաշինյանից»,-խորհուրդ են տվել հարզատները։
Ասում են Վահե Ղազարյանը Տավուշից անտրամադիր է վերադարձել, լավ գիտակցելով, որ իրեն ճշմարտությունն են ասում, բայց միեւնույն ժամանակ լավ հասկանալով, որ Փաշինյանն իրեն հենց այնպես հանգիստ չի թողնի»։


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ով ինչպես է սիրում Հայաստանը