«Վերածնունդ». Նոր կուսակցություն
Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 13-ին նշում է Քրիստոսի Անվանակոչության տոնը:
Պատիվ ունենք այս խորհրդանշական օրը հանրայնացնել ստեղծվող կուսակցության անվանումը, որի Հռչակագրում հայտարարվում է՝
"Մենք ձևավորվում ենք որպես հայրենիքին ծառայության նվիրումի մեջ ազնիվ և արդար հայ մարդկանց կուսակցություն՝ ոչ հարուստների կամ աղքատների, տերերի կամ ծառաների, ոչ նախկինի կամ նորի, այլ ապագայի կուսակցություն, ուժեղ մարդկանց, հայրենատեր հայերի կուսակցություն, որ պատրաստ է ստանձնել իշխանության պատասխանատվությունը, վերականգնել ազգի պատիվը, լինել արժանի անմարդկային զրկանքներ հաղթահարած ժողովրդի հայրենատեր նվիրումին ու համայն հայության ազգային բոլոր կենսունակ ուժերի հետ կառուցել ազատ, անկախ, միացյալ և հզոր Հայաստան։
Այդ Մենքի մեջ յուրաքանչյուրս ինքն է որոշում իր մասնակցությունը և գտնում ազգային ինքնությունը, հայ կոչվելու պատիվը"։
Նոր քաղաքական ուժի առաքելությունն է ապահովել Հայաստանի ազգային Վերածնունդը, որի
գաղափարական հիմքն է՝
«Հայկական ինքնությունը և ազգային պետությունը չափանիշն է բոլոր իրերի»:
Այդ առաքելությանը համապատասխան ձևավորվող կուսակցությունը անվանակոչվել և կրելու է անուն՝ "Վերածնունդ"։


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ով ինչպես է սիրում Հայաստանը