2020թ․ ՔՆնչական կոմիտեի աշխատակիցներին տրվել է ավելի քան 2,5 մլն դոլարի պարգևավճար
Պետական համակարգում աղմկահարույց պարգևատրումները շարունակվում են։ Միայն դեկտեմբեր ամսին ՀՀ ՔԿ աշխատակիցներին հատկացվել է շուրջ 250 հազար ԱՄՆ դոլարի չափով պարգևավճար,իսկ 2020թ․ ՀՀ ՔԿ աշխատակիցներին ընդհանուր առմամբ հատկացվել է 2.663.320 ԱՄՆ դոլար պարգևավճարն։
Այսպես, «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՔԿ–ից հայտնել են, որ դեկտեմբեր ամսին ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներին հատկացվել է 131279.9 հազար դրամի չափով պարգևավճար՝ ներառյալ հարկերը։ Պարգևավճարներ են ստացել նաև ՀՀ ՔԿ նախագահը, նրա տեղակալները, տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, իսկ թե ինչքան է կազմել այն՝ ՔԿ֊ից չեն մանրամասնել՝ ուղղորդելով օգտվել պաշտոնատար անձանց կողմից ներկայացված տարեկան հաշվետվության հայտարարագրից։
Ընդհանուր առմամբ՝ 2020թ. ՀՀ ՔԿ աշխատակիցներին հատկացվել է 1.350.819.4 հազ դրամի չափով (ներառյալ հարկերը) պարգևավճար՝ ՀՀ պետական բյուջեով հատկացված «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածով և 47.423.8 հազ. «Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում» տնտեսագիտական դասակարգման հոդվածով։ Այսինքն՝ 2020թ ՔԿ աշխատակիցներին հատկացվել է շուրջ 2 մլն 663 հազար 320 ԱՄՆ դոլարին համարժեք պարգեւավճար։



















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ով ինչպես է սիրում Հայաստանը