Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանում 14-ամյա տղան 15-ամյա աղջկա կամքին hակառակ, uեռшկան բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբ Հայաստանն աշխարհաքաղաքական կոնտեքստում վերջին շրջանում մի հարցի պետք էր պատասխաներ, մի հարց է եղել Հայաստանի առջև դրված՝ «Куда вы денетесь?». Արմեն Գրիգորյան Հայկական շուկայում առաջին անգամ արձանագրվել է շաքարավազի գնի նվազում ՊՆ-ն հերքում է քահանաներին դրամական աջակցություն խոստանալու մասին տեղեկությունը «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի վարչական բողոքը մերժվել է Հայ-թուրքական սահմանի «Ալիջանի» սահմանային անցակետում աշխատանքները 90%-ով ավարտված են Քաղաքական գովազդը Ֆեյսբուքում և Ինստագրամում. ծախսերն աճում են Յուրաքանչյուր անձի դեպքում շտապօգնության 9-րդ կանչը լինելու է վճարովի Հնդկաստանի դեսպանատունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին լքել Իրանը 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններ են. ԿԳՄՍ Մեկնարկել են շախմատի Հայաստանի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունները Ֆրանսիան փետրվարի 6-ին հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում

Երևանում 14-ամյա տղան 15-ամյա աղջկա կամքին hակառակ, uեռшկան բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբԿիանու Ռիվզը 61 տարեկանում դեռ կարող է իսկական ռոմանտիկ լինելԽուլիո Իգլեսիասը մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ Թուրքիայում հայտնաբերել են գիտությանը նախկինում անհայտ հին լեզվի ապացույցներNEO մարդանման ռոբոտը սովորում է ինքնուրույն արդուկել հագուստը և սանրել մազերըՄասկը Starlink արբանյակային ծառայությունը Իրանում անվճար է դարձրելԹաիլանդում շինարարական կռունկն ընկել է ուղևորատար գնացքի վրա. կա 22 զnհ, 55 վիրավnրՀանս–Դիտեր Ֆլիկը հաղթել է մարզչական կարիերայի բոլոր եզրափակիչներումՀայաստանն աշխարհաքաղաքական կոնտեքստում վերջին շրջանում մի հարցի պետք էր պատասխաներ, մի հարց է եղել Հայաստանի առջև դրված՝ «Куда вы денетесь?». Արմեն ԳրիգորյանՀայկական շուկայում առաջին անգամ արձանագրվել է շաքարավազի գնի նվազումՊՆ-ն հերքում է քահանաներին դրամական աջակցություն խոստանալու մասին տեղեկությունը«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի վարչական բողոքը մերժվել է Հայ-թուրքական սահմանի «Ալիջանի» սահմանային անցակետում աշխատանքները 90%-ով ավարտված ենՔաղաքական գովազդը Ֆեյսբուքում և Ինստագրամում. ծախսերն աճում ենՅուրաքանչյուր անձի դեպքում շտապօգնության 9-րդ կանչը լինելու է վճարովիՈւկրաինայի նոր պաշտպանության նախարար է նշանակվելԵՄ-ն աջակցում է Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման միացվածությանըՀնդկաստանի դեսպանատունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին լքել Իրանը 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններ են. ԿԳՄՍՄեկնարկել են շախմատի Հայաստանի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնություններըԱՄՆ-ն մտադիր է կալանավորել Վենեսուելայի հետ կապված տասնյակ լցանավերը․ ReutersՖրանսիան փետրվարի 6-ին հյուպատոսություն կբացի ԳրենլանդիայումՊետական կառավարման համակարգում պարգևավճարների մասին որոշումներն առհասարակ գաղտնիության բնույթ չունեն. ՀՀ Կառավարության պարզաբանումըՄայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով. Երևանի ավտոբուսՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը գետնի վրա արդեն իսկ նպաստել է խաղաղության օրակարգի առաջմղմանը. Վասիլիս ՄարագոսՀՀ կառավարությունն առաջարկում է պարզեցնել ԵԱՏՄ շրջանակներում հայ գործարարների համար փաստաթղթաշրջանառության գործընթացըՀայաստանը TRIPP-ի շրջանակում համատեղ կկառավարի տարածաշրջանային և միջազգային երկաթուղային հոսքերըԵթե Իրանում որևէ հաջողության հասան, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպանTRIPP-ի շրջանակում անվտանգային բոլոր հարցերը լուծելու են հայ իրավապահները, այլ ուժեր չեն լինելուՉգիտեմ՝ ինչ 3 միլիարդի մասին եք խոսում. Ֆինանսների փոխնախարարՄենք պատրաստ ենք մասնակցել ավելի լայն միակցվածության օրակարգին. ԵՄ դեսպանը՝ TRIPP-ի մասինՏեր Ասողիկ աբեղա Կարապետյանը հրավիրվել է Քննչական կոմիտեԻնչքան ԵՄ-ի հետ համատեղելիությունը հնարավոր կլինի, մենք կշարունակենք մնալ ԵԱՏՄ-ի անդամՖիդանը երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել Արաղչիի հետՀԱՊԿ-ի մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր միջազգային շուկային հասանելիություն ունենալու համար. Նիկոլ ՓաշինյանՀայաստանն աներկբա և միանշանակ ուզում է լինել Եվրամիության լիիրավ անդամ. ՓաշինյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույցՍթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները պլանավորում են այցելել Մոսկվա. BloombergՉի լինելու TRIPP որևէ ենթակառուցվածք, որտեղ կսահմանափակվի ՀՀ ինքնիշխանությունը. Միրզոյան (տեսանյութ)Թրամփը սպառնացել է քաղաքացիությունից զրկել խարդախության մեջ մեղադրվող ներգաղթյալներինՁմռանը մաշկը առողջ պահելու համար պետք է խուսափել որոշ գործոններից․ ՀՀ ԱՆ ՀՀ ինքնշխանությունը TRIPP երթուղու անվտանգության և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են (տեսանյութ)Մեղադրանք է առաջադրվել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա ՏիմոշենկոյինՀաստատվել է 2026 թվականի առաջին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների ժամանակացույցըԻրանը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դատապարտել ԱՄՆ-ի կողմից ուժի կիրառման սպառնալիքներըՉեմ նախանձում որոշ ընդդիմադիրների և մարգինալ խմբակների. մանիպուլացնելը շատ դժվար է լինելու. Միրզոյան28 օր առանց մաքուր օդի․ մայրաքաղաքի օդի աղտոտվածության աստիճանը նոյեմբերինՉինաստանը և Ռուսաստանը ընդլայնում են իրենց ներկայությունը Արկտիկայում«Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկում«Մենք ընտրում ենք Դանիան, այլ ոչ թե ԱՄՆ-ն». Գրենլանդիայի վարչապետ
Հայաստան

Փաստորեն, դուք ոչ թե ձեր, այլ ուրիշների երեխեքի արյան գնով տնտեսությո՞ւն եք իբր զարգացնում. Արփինե Հովհաննիսյան

Այս աշխարհում ցանկացած բան ունի իր գինը. քեզ համար ցանկալի ինչ որ բան ձեռք բերելու համար պետք է վճարես համապատասխան գին: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երկու օր է՝ հետեւում եմ նիկոլական քարոզիչների կենդանական հրճվանքին` իբր տնտեսական զարգացման նոր հնարավորությունների մասին, կոմունիկացիոն քարտեզի մասով: Հ1-ի հայրենավաճառներից մինչեւ շարքային ֆեյք մեզ «ավետում» են, որ գերագույն գլխավոր աննախադեպը երկրին նոր հնարավորություն է տվել` ստորագրելով հերթական խայտառակ թուղթը: Նվիրելով թուրքին իր վաղեմի երազանքը: Հիմա հարց ունեմ եւ խնդրելու եմ լրագրողներին սույն ոհմակից ում տեսնենք հարցրեք.

Փաստորեն, դուք ոչ թե ձեր, այլ ուրիշների երեխեքի արյան գնով տնտեսությու՞ն եք իբր զարգացնում: Ճի՞շտ եմ հասկանում:

1. Դուք շուրջ 7000 լույսի կտոր երեխա եք զոհել, որ էկոնոմիկայի նախարար կոչեցյալը առանց խղճի խայթի ճառի, որ Նախիջեւանով գնալու՞ ենք Ռուսաստան,

2. Դուք շուրջ 10000 լույսի կտոր երեխու թողել եք առանց ձեռք, ոտք, աչք ու ճակատագիր, որ եսիմ ինչ տանենք Իրան, որ առանց այն էլ տանու՞մ էիք,

3. Դուք հարյուրավոր մարդկանց աճյուն չեք վերադարձնում, հազարավորների թողում եք անհետ կորածի, գերու, հայրենազրկվածի կարգավիճակում, որ մեր տարածքը թողեք թուրքը օգտագործի՞

Ու՞մ եք հարցրել, այս գինը ընդունելի էր թե ոչ, ուզու՞մ էին ձեր գնած ապրանքը թե ոչ:

Հնարավո՞ր էր այս ամենը ունենալ առանց այս մեծ արյան

Իհարկե այո: Անգամ նիկոլի տեր ալիեւը դրան դեմ չէր լինի: Հնարավոր էր, եթե չունենայինք դավաճանների ու անմեղսունակների խունտա, որոնք խնդիր չունեն արյան ու դրա չափի հետ, բայց խնդիր ունեն արդյունավետ կառավարման, մարդկայնության ու խղճի հետ:

Պարզ բան է` եթե մարդը արժեք լիներ դավաճան ապիկարի համար, նա գոնե հունվարի 11-ին կասեր, ոչ մի բան չեմ ստորագրելու, չեմ էլ գալու առհասարակ, եթե բոլոր ռազմագերիները չգան Հայաստան: Բայց չէ, նա նախընտրեց հերթական նվաստացումն ու առեւտուրը: Գիտե՞ք ինչու:

Նա ապրում է վիրտուալ իրականությունում:

Մի անմեղսունակ կգրի Բաքուն գրաված հայացքով նստած վարչապետը ու ինքը դրան կհավատա, մյուս անմեղսունակը կասի դիվանագիտական հաջողություն է ու նա կհավատա, մյուսը կասի, որ գերիների վերադարձը Պուտինի թասիբի հարցն է ու դա կհնչի Հ1-ի եթերում:

Լավ, եթե դա Պուտինի պատվի հարցն է, բա դուք ու ձեր պատիվն ու՞ր է: Ամբողջ կյանքում ինքնիշխանության մասին բարբաջող գործակալ ստահակներ, բա ու՞ր է Հայաստան պետության պատիվը, Հայաստանը ղեկավարություն ունի թե ձեր պես «անկախ» է, ինչու՞ ենք այսքան ծանր ու անպատիվ պարտվել, ինչու՞ ենք պետություն կորցնում ժամ առ ժամ, ինչու՞ իրեն հայ համարող ցանկացած մարդ իրեն ստորացված է զգում, աշխարհի որ ծայրում էլ լինի, իսկ դուք` ոչ:

Մի բան կարող եմ հստակ արձանագրել` դուք չափազանց բարձր գին եք վճարել` ՀԱՆՈՒՆ ՈՉՆՉԻ, դուք չափազանց շատ անմեղ երեխա եք զոհել, որ հանգիստ ապրելը շարունակեք: Դուք վճարելու եք այս արյան գինը: Երբ ու որտեղ էլ լինի: Ամեն ինչ այսօր ու այստեղ չի ավարտվում։ Երիտհայ ենիչերիների համար էլ»: