Արարատյան դաշտում և Երևանում լճացած սառն օդը որոշակիորեն կցրվի
Հարավ-արևմուտքից առկա է տաք օդային հոսանքների ներհոսք Հայաստանի տարածք: Այն նպաստելու է, որ Արարատյան դաշտում և Երևանում լճացած սառն օդը որոշակիորեն ցրվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն՝ ավելացնելով, որ հոսանքների ներհոսքին որոշ չափով արդեն արձագանքել է Արարատյան դաշտավայրը և Երևանը:
«Հունվարի 10-ի նույն ժամի հետ համեմատ այսօր արդեն ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձրացել է: Առաջիկա օրերին պատկերը որոշակիորեն կմեղմվի, օդի ջերմաստիճանը կբարձրանա մոտ 3-4 աստիճանով, ինչը հատկապես նկատելի կլինի հունվարի 14-15-ը»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
Նա նկատեց, որ այս օրերին Հայաստանում տաք է Տավուշում, Սյունիքում՝ գրանցվել է մինչև +18 աստիճան տաքություն: Լոռիում օդի ջերմաստիճանը եղել է մինչև +14 աստիճան: Միայն Արարատյան դաշտում ու Երևանում է ցածր ջերմային ֆոն, սակայն արդեն փոփոխություն նկատվում է:


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ով ինչպես է սիրում Հայաստանը