Արա Աբրահամյան. Սպառնալիքների լեզվով եւ իր «երկաթե բռունցքով» Ալիեւը կարող է վախեցնել միայն իր ժողովրդին
Սպառնալիքների լեզվով եւ իր «երկաթե բռունցքով» Ալիեւը կարող է վախեցնել միայն իր ժողովրդին: Մենք՝ հայերս, նրանից չենք վախենում: Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսպես է մեկնաբանել հակահայկական հայտարարությունները, որոնցով լի են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթները, հայտնում է Հատուկ վարչական շրջանի մամուլի ծառայությունը:
«Ծիծաղելի է մտածել, որ նա կարող է հայերին վախեցնել իր «երկաթե բռունցքով» եւ այլ ագրեսիվ ելույթներով: Նրա բռնապետական ձեւերին եւ հռետորաբանությանը մենք անտարբեր ենք: Իսկ ահա ադրբեջանցի ժողովրդի համար Ալիեւը ապագա մեծ խնդիրների աղբյուր է: Ես անկեղծորեն կարեկցում եմ այդ ժողովրդին, մեղքը նրանը չէ, այլ տիրակալինը, որը խոսում է խաղաղության եւ համատեղ բնակվելու հեռանկարների մասին, իսկ ինքը գիտակցված հող է նախապատրաստում եւ իր ժողովրդին նոր պատերազմի է տանում: Բայց ո՛չ Էրդողանը, ո՛չ դահիճ Էնվեր փաշայի հոգին, որին նա վկայակոչում էր՝ Բաքվի հրապարակում կանգնած, արդեն Ալիեւին չեն օգնի»,- նշել է նա:
Աբրահամյանը շեշտել է, որ հայերն ամենաինտեգրված ժողովուրդն են, որոնք աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ իսլամական, ուրիշ ժողովուրդների հետ կողք կողքի ապրելու ահռելի փորձ ունեն: «Բայց Ալիեւն իր ռազմատենչ հռետորաբանությամբ եւ արարքներով, ցավոք, իր հանդեպ վստահության ոչ մի տոկոս չի թողնում»,- ասել է Արա Աբրահամյանը:


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ով ինչպես է սիրում Հայաստանը