«Ժողովրդական վարչապետ» Փաշինյանը կրկին ոչինչ չի քննարկել ժողովրդի հետ
Ոչ ոք կրկին ոչինչ չի ասում` չնայած այսպես կոչված «ժողովրդական վարչապետը» խոստացել էր, որ իր գործողություններն ու որոշումները կհամաձայնեցնի Հայաստանի ժողովրդի հետ: Այս մասին հունվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա եւ երեք երկրների ղեկավարների առաջիկա հանդիպումը:
Ըստ նրա` անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Փաշինյանը հնչեցրեց հերթական սուտը` հայտարարելով, որ պարզապես ժողովրդի հետ քննարկելու ժամանակ չուներ: Եվ չնայած այդ ժամանակն այս անգամ նրա մոտ հայտնվել է, սակայն, ըստ էության, ոչինչ չի փոխվել: Եվ հիմա Փաշինյանն այդպես էլ չբարձրաձայնեց, թե կոնկրետ ինչ է պատրաստվում քննարկել այդ հանդիպմանը: «Նա պետք է Ռուսաստանի հետ տնտեսական բնույթի տարբեր փաստաթղթեր ստորագրի, այդ թվում` մի փաստաթուղթ, որը Հայաստանին պարտավորեցնում է վճարել պատերազմի ընթացքում Ռուսաստանի կողմից տրամադրված ռազմական օգնության համար: Մենք այդ օրերին բավականին մեծ քանակությամբ զենք ենք ստացել Ռուսաստանից: Դա եւս մի բավականին լուրջ բեռ կդառնա Հայաստանի համար»,- շեշտեց Քոչարյանը:


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ով ինչպես է սիրում Հայաստանը