<<44-օրյա պատերազմի ծագումը>> հոդվածը նորից ցույց տվեց, որ 2018-ի <<հեղափոխությունը>> իշխանության բերեց բացարձակ անգրագետ կառավարություն
Նիկոլ Փաշինյանի <<44-օրյա պատերազմի ծագումը>> հոդվածը նորից ցույց տվեց, որ 2018-ի <<հեղափոխությունը>> իշխանության բերեց բացարձակ անգրագետ, ոչ պրոֆեսիոնալ և ապազգային կառավարություն, որն այդպես էլ երբեք չգիտակցեց, թե ինչ է նշանակում պետություն, ինչ է նշանակում ազգ, և ինչ է նշանակում պատիվ և արժանապատվություն: Ազգի <<մնացուկը>> եկավ իշխանության մեկի գլխավորությամբ, ով հեռու էր պետական գործիչ լինելու կարողությունից: Իսկ Նիկոլի պարագայում հենց սկզբից էր ակնհայտ, որ անճարը բանջար կուտի:
Հոդվածում հետհայաց վերլուծելով պատերազմի պատճառները՝ Նիկոլը շարունակում է տուրք տալ ընտրողական մոտեցմանը, փաստերի աղավաղմանը և մանիպուլյատիվ հնարքներին: Հասկանալի է, Նիկոլն անելանելի վիճակից դուրս գալու խնդիր է լուծում և այդ խնդիրը մի ողմից խայտառակ պարտության օրինաչափության անխուսափելիության ընդգծումն է, մյուս կողմից՝ պատասխանատվության ու մեղվորության սլաքն իրենից վանելը: Հենց սկզբից կատարում է այսպիսի մանիպուլյատիվ հարցական շեշտադրում. <<Հանրության հիմնական մասի համար հարցերի հարցը թերևս հետեւյալն է. ինչու՞ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը և ինչու՞ հնարավոր չեղավ խուսափել դրանից>>:
Իրականում հանրության լայն շրջանակներին այլ հարցեր են հուզում.
1. Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը վաճառել է տարածքները, եթե ոչ, ինչու՞ չի արձագանքում օրով, տեղով, ժամով, գումարի չափով իր հասցեին հնչեցված ամենածանր հանցակազմ պարունակող մեղադրանքներին:
2. Արդյո՞ք հնարավոր էր վաճառել տարածքները՝ առանց կանխատեսելի ելքով պատերազմ և իմիտացված պարտություն բեմականացնելու:
3. Եթե Նիկոլ Փաշինյանը, ինչպես ինքն է նշում, բանակցային գործընթացի ստացած ժառանգությամբ օրինաչափ էր համարում թե՛ պատերազմը, թե՛ պատերազմում պարտությունը, ինչու՞ զրպարտության համար պատասխանատվության չի ենթարկում հայրենիքը վաճառելու մեջ իրեն մեղադրողներին:
4. Ինչու՞ 2018-ին համաձայնեց ստանձնել իշխանությունը, եթե քաջածանոթ էր բանակցային գործընթացի (ինչպես ինքն է նշում) անփառունակ ընթացքին և մեզ համար կորստաբեր կանխատեսելի վերջնարդյունքին: Արդյո՞ք 1998 թ. Ռ. Քոչարյանն ավելի վատ ժառանգություն չէր ստացել բանակցային գործընթացում, սակայն կարողացել էր ոչ միայն տրամաբանությունը փոխել, այլև իր պաշտոնավարման ողջ ընթացքում զերծ պահել երկիրը պատերազմից:
5. Արդյո՞ք հակադրություն չկա պատերզմի անխուսափելիության, պատերազմում անխուսափելի պարտության պատմական պատճառների Նիկոլի նկարագրության և հուլիսյան մարտական գործողությունների բովանդաային նկարագրության մեջ: Ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը. <<Հուլիսյան մարտերը, իհարկե, բացասական դեր նույնպես խաղացին այն իմաստով, որ Ադրբեջանը հասկանալով, որ միայնակ չի կարողանալու ռազմական հաջողություն ունենալ՝ Թուրքիային եւ սիրիացի վարձկաններին ներգրավելու որոշում կայացրեց>>: Ստացվում է, որ պատերազմից և պատերազմում պարտությունից հնարավոր է խուսափել, եթե հաջողվեր չեզոքացնել Թուրքիայի և վարձկաների գործոնը: Արդյո՞ք այս ամենը պետության գեոստրատեգիայի լիակատար ու կանխամտածված տապալման արդյունք չէ:
6. Մեկը, ով երկու և կես տարի շարունակ հպարտ քաղաքացուն ներկայացնում էր որպես բացարձակ արժեք, արդյո՞ք իրավունք ուներ մարդկային հազարավոր անդառնալի կորուստների հանգամանքն այս կերպ դիտարկել. << Բայց ինքներս մեզ ի՞նչ փաստարկով էինք համոզելու, որ կպարտվենք պատերազմում>>: Եվ սա այն դեպքում, երբ և՛ նախքան պատերազմը, և՛ պատերազմի 5-րդ օրը ԳՇ պետն էր իր վերլուծություններում նկարագրել պտերազմի հնարավոր ծանր հետևանքները:
7. Ռուսաստանը պատերազմի առաջին իսկ օրվանից ահազանգում է տարածաշրջան ահաբեկիչների ներթափանցման վտանգավորությաքն մասին ու պատրաստակամություն հայտնում ներգրավվել նրանց դեմ պայքարում: Սիրիայի հյուսիսում հարվածում էր ահաբեկիչներին, Ռուսաստանի տարբեր քաղաքաներում իրականացվում էին հակաահաբեկչական քարոզչական գործողություններ: Նման պարագայում ինչու՞ 1997 թ. հայ-ռուսական միջպաետական պայմանագրին հղում անելու փոխարեն հենց հակաահաբեկչական պայքարում Արցախին օժանդակելու փոխարեն 20 օր առաջ չդիմեցիր Ռուսաստանին: Արդյո՞ք հոկտեմբերի 3-ին ես և իմ մարտական ընկերները ռազմադաշտից չենք գրել անձամբ քեզ՝ խնդրելով ոչ թե Հայաստանին կամ Արցախին օժանդակելու, այլ հենց հակաահաբեկչական պայքարում արցախահայությանն օժանդաելու շեշտադրմամբ դիմել Ռուսաստանին:
8. Արդյո՞ք երկու հայկական պետությունների բոլոր իրական հեղինակություններին հետապնդելն ու մեկուսացնելը, զինկոմիսարիատների և զորահավաքային զորակոչերի համար նախատեսված ԶՈւ զորամասերի օպտիմալացումը, ԵԿՄ-ի խեղաձևումը, սպառազինության գնումների գործընթացի վերաձևումները, պատերազմի ողջ ընթացքում կայացված անհասկանալի ու չփոխկապակցված որոշումները էական նախադրյալ չհանդիսցան ծանր պարտությունն անխուսափելի դարձնելու հարցում:
9. Ինչու՞ ես կանխամտածված աղավաղում Քիվեստյան փաստաթղթի բովանդակությունը, թե իբր Ռ. Քոչարյանը ցանկանում էր փոխանակել Մեղրին: Արդյո՞ք խոսքը չէր գնում ԼՂԻՄ-ի տարածքը Շուշիով և Լաչինով Հայաստանին միացնելու դիմաց կոմունիկացիոն ապաշրջափակում իրականացնելու մասին: Հայաստանը արդյո՞ք հրաժարվում էր Իրանի հետ միջպետական սահմանից, թե՞ պարտավորվում էր ընդամենը Մեղրիի տարածքով տրամադրել Նախիջևանն Ադրբեջանի հիմնական մասին կապող 8 մետրանոց վերգետնյա կամ ստորգետնյա <<սուվերեն միջանցք>>: Արդյո՞ք, եթե դու ունենայիր այսօր կարգավորման նման տարբերակ, չէր համարի այն փառահեղ:
10. Վերջապես, ինքդ էս խոստովանել, որ թիվ մեկ պատասխանատուն այս պարտության հենց դու ես: Արդյո՞ք հենց պատասխանատու լինելը բավարար քաղաքական հիմք չէ, որպեսզի սեփական պետության ու ժողովրդի հանդեպ աննշան կամեցողություն ունեցող ղեկավարը մեղավորներ որոնելու փոխարեն վաղուց և ինքնակամ հրաժարված լիներ պաշտոնից: Արդյո՞ք արժե անպտուղ ժամանակ վատնել մեղավորներ որոնելու հարցում, մի բան որը բացառապես դատավարական գործառույթ է և կարող է անկաշառ տեղի ունենալ մեկ պարագայում, երբ վարչապետի պաշտոնի հետ որևէ կապ չունենաս…


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ով ինչպես է սիրում Հայաստանը