Ռուսներն ասացին, որ իրենցից ոչինչ կախված չէ, ամեն ինչ արդեն որոշված է. Շուռնուխի գյուղապետ
Մինչև հունվարի 5-ը ադրբեջանցիներին հանձնված Շուռնուխ համայնքի 12 տների բնակիչները պետք է լքեն իրենց տները: Այս մասին այսօր՝ հունվարի 3-ի NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի համայնքի գյուղապետ Հակոբ Արշակյանը:
«Մեզ մինչև հունվարի 5-ը ժամանակ են տվել իրենց հանձված տարածքներն ազատելու համար, հակառակ դեպքում ասել են՝ ամսի 5-ից հետո այդ տարածքով մարդ էլ անցնի, կենդանի էլ անցնի, իրենցն է»,- նշեց Հակոբ Արշակյանը:
Նախօրերին տարածված լուսանկարի մասին, որտեղ ավերված գրադարան է, Հակոբ Արշակյանը նշեց, որ չի կարող հաստատել՝ դա Շուռնուխի գրադարանն է, թե` ոչ:
«Լուսանկարին ծանոթ չեմ: Մենք գրքերն արդեն վերև ենք տեղափոխել»,- հավաստիացրեց Հակոբ Արշակյանը
Գյուղապետը հավելեց, որ ռուս գեներալին և խաղաղապահներին ցույց է տվել ԽՍՀՄ քարտեզ, որտեղ Շուռնուխն ամբողջությամբ հայկական գյուղ էր:
«Մեզ ասացին, որ իրենցից ոչինչ կախված չէ: Ամեն ինչ արդեն որոշված է: Հիմա մենք փորձում ենք արխիվից փաստաթղթեր գտնել, որպեսզի կարողանանք մեր հողերը վերադարձնել»,- ասաց Հակոբ Արշակյանը:
Նշենք, որ երեկ գյուղապետը տեղեկացրել էր, որ ադրբեջանցիները ռուս սահմանապահների հետ մտել են Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ: Ըստ ադրբեջանցիների սահմանազատման Շուռնուխում 12 գյուղ անցնում է Ադրբեջանին:


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ով ինչպես է սիրում Հայաստանը