Ազատամարտիկներին տրված ռազմական գույքը չվերադարձնելն ինքնին հիմք չէ գումար բռնագանձելու համար. Գեւորգ Դանիելյան
Ռազմական գործողություններին մասնակցած ազատամարտիկներից պետությունը պահանջում է վերադարձնել պատերազմ մեկնելիս տրված ուսապարկն ու այլ պարագաները, հակառակ պարագայում դա դիտարկում են որպես պետությանը պատճառված վնաս ու ֆինանսական փոխհատուցում պահանջում: Նախօրեին նման հայտարարությամբ էր հանես եկել ֆեյսբուքյան օգտատեր Ալեքսանդր Մարտիրոսյանը` հրապարակելով ազատամարտիկի կողմից կատարված վճարման անդորրագիրը:
Որքանով է ՊՆ-ի այս պահանջը իրավաչափ ու ինչ պետք է անեն բոլոր նրանք, որոնք ստացել են ռազմական գույքին պատճառված վնասը հատուցելու նախատոնական ծանուցագրեր։ «Փաստինֆո»-ի խնդրանքով հարցին անդրադարձել է իրավագիտության դոկտոր Գեւորգ Դանիելյանը` նշելով, որ, իհարկե, ռազմական գույքը (տվյալ դեպքում՝ ուսապարկ, ջրաման և այլն), պետք է հավուր պատշաճի օգտագործել և զորահավաքի ավարտից հետո վերադարձնել, սակայն այդպիսիք չվերադարձնելն ինքնին հիմք չէ, որպեսզի անվերապահորեն դիմեն՝ դրանց դիմաց գումար վճարելու պահանջով։
Պարոն Դանիելյանը պարզաբանել է, որ այս ոլորտին առնչվող հարցադրումների հիմնական մասը կանոնակարգված է «Զինծառայողների նյութական պատասխանատվության մասին» օրենքով, ըստ որի՝
ա) առանց սահմանված կարգով ծառայողական քննության (որի միջոցով հարկ է պարզել վնասի պատճառները, չափերը և մեղավորներին) որևէ մեկն իրաասու չէ սոսկ գույքի բացակայության փաստը հիմք ընդունելով, ծանուցումներով պահանջներ ներկայացնել։ Ծառայողական քննություն կարող է չնշանակվել, եթե վնաս պատճառելը, դրա չափերն ու մեղավոր անձինք պարզվել են դատարանի կողմից, ստուգման, վերստուգիչ-վերահսկիչ գործունեության, հետաքննության և նախաքննության արդյունքում՝ կոնկրետ անձանց առնչությամբ,
բ) զինծառայողներն ազատվում են նյութական պատասխանատվությունից, եթե վնասը պատճառվել է հրամանատարների (պետերի) հրամանը կատարելու, օրինաչափ գործողության, անհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության, արդարացված ծառայողական ռիսկի կամ անհաղթահարելի ուժի հետևանքով։ Իսկ այս հանգամանքները պետք է պարզվեն բացառապես «ա» կետում նշված եղանակներով։
գ) վնասի չափը և դրա համար մեղավոր անձը ծառայողական քննությամբ պարզելուց հետո վերադաս հրամանատարը (պետը), ծառայողական քննության ավարտից ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում, պատճառված վնասը հատուցելու հայցով դիմում է ԴԱՏԱՐԱՆ, բացառությամբ այն դեպքի, երբ պատճառված վնասը զինծառայողը կամավոր է հատուցում նաև մինչեւ զորամասի հրամանատարի (պետի)` վնասը հատուցելու հայցով դատարան դիմելը, եթե նա համաձայն է իրեն ներկայացվող նյութական պատասխանատվության պայմաններին և վնասի հատուցման չափերին։
«Հավելեմ, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով զինծառայությանն է հավասարեցված նաև զորահավաքային ծառայությունը, պարզապես, մեղքը հաստատվելու դեպքում, վերջիններս վճարում են ոչ թե պաշտոնային դրույքաչափից, այլ իրենց միջոցներով», - նշել է Գ. Դանիելյանը։


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ով ինչպես է սիրում Հայաստանը